ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ

Տաթևի մեծ անապատ

Ուշ միջնադարի հայ ճարտարապետական արժեքավոր համալիրներից է Տաթևի Մեծ անապատը։ Շատերը նույնիսկ չգիտեն, որ Տաթևի վանք տանող ճանապարհից մի փոքր շեղվելով, կարելի է տեսնել 17-18-րդ դարերի արժեքավոր հուշարձան։

Տաթևի անապատը գտնվում է Որոտանի կիրճում։ Այնտեղ կարելի է հասնել Սատանի կամուրջի կողմից։ Վերջերս կառուցված արահետը ձեզ կտանի ուղիղ անապատի մոտ, իսկ մինչև վանք հասնելը կվայելեք Որոտանի չքնաղ բնությունը։ Որոտանի կիրճում այժմ էլ պահպավում են Հարանց անապատի ավերակները։ Այն հիմնադրվել է 1608-13թթ․-ին։ 1658թ․-ին վանքն ավերվում է երկրաշարժի պատճառով։ Տեղի ճգնավորները վանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցում են նոր վանք՝ Տաթևի Մեծ անապատը։

Կառուցվածքը

Վանքը հիմնադրել է վանահայր Արիստակեա վարդապետը։ Անապատը կազմված է Սբ. Աստվածածին եկեղեցուց (որն իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկա), գավթից, պարիապներից, դրանց կից խցերից, սեղանատնից, օժանդակ շինություններից, մատուռ- դամբարանից (թաղված է Արիստակես վարդապետը)։

Անապատների նշանակությունը

Անապատները եղել են հասարակությունից և բնակավայրերից մեկուսացված մենաստաններ, որտեղ ճգնել են քրիստոնյաները։ Անապատի համալիրը շրջապատված էր լինում պարիսպներով։ Պարիսպներին կից էին խցերը և օժանդակ շինությունները։ Անապատն ունենում էր մեկ եկեղեցի որը կառուցվում էր բակի մեջտեղում։ Անապատները նաև մշակույթի զարգացման կարևոր կենտրոններ էին։

Լուսանկարներ

Տաթևի անապատ
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ info@armland.am