Արշավ դեպի Վիշապալիճ
Գեղամա լեռներն իրենց հովանու տակ են թաքցնում Հայաստանի գեղեցիկ լճերից մեկը՝ Վիշապալիճը կամ Վանքի լիճը: Այն գտնվում է ծովի մակերևույթից 2620 մ բարձրության վրա, Գեղարդ գյուղից արևելք:
Դեպի լիճ տանող ճանապարհը բավականին հեշտ անցանելի է: Վիշապալճի այցելուին դիմավորում են գեղեցիկ դաշտերն ու լեռնային ցնցող տեսարանները: Լճից շատ գեղեցիկ երևում է Աժդահակը՝ Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը։ Վիշապալճի մերձակայքում կարելի է տեսնել վիշապաքարեր, որոնց վրա արագիլներ են քանդակված: Այս քարերն ունեն դարերի պատմություն: Դրանք մեզ են հասել ք.ա. 2-3 հազարամյակներից:
Վերջիններս համարվել են բերիության և առատության խորհրդանիշը և պատկանել են ջրի պաշտամունքին։ Այդ իսկ պատճառով էլ գտնվել են բացառապես գետերի, լճերի, աղբյուրների մոտակայքում և ունեցել են ձկան տեսք։ Վրան հիմնականում քանդակված են ցլի, օձի, արագիլի, խոյի և այլ կենդանիների ու թռչյունների պատկերներ։ Ժողովրդական ասույթներում վիշապաքարերը մարմնավորել են ջրի պաշտամունքի աստվածությունների կուռքեր և որոնք կարողացել են վերափոխվել մարդու։ Առաջին անգամ հենց Գեղամա լեռներում և Սևանա լճից ոչ հեռու գտնվող լեռնային արոտավայրերում են 1909 թվականին հայտնաբերել վիշապաքարեր։ Ասում են, որ այդ վայրերը օժտված են եղել յուրահատուկ գերբնական ուժով։