Բացահայտենք Հայաստան աշխարհը միասին

Welcome

Մեր մասին

 

Ակումբը հիմնադրվել է 2014 թ-ին։ Հենց այդ տարվանից էլ հանդիսանում ենք Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի պաշտոնական գործընկերը։ 1 տարի անց՝ 2015-ին դարձել եմք տարվա դինամիկ զարգացող ակումբ։ Այս տարիների ընթացքում իրականացրել ենք 600 և ավելի արշավներ, լեռնային վերելքներ և էքսպեդիցիաներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Շարունակում ենք բացահայտել նոր Հայաստանը և Հայկական լեռնաշխարհը։ 

ԱՆՎԱՆՈՒՄՆ ՈՒ ԼՈԳՈՆ

 

Լոգոյի վրա պատկերված են Հայաստանի երեք սիմվոլները․ Հայկական Լեռնաշխարհըարծիվը և արևը։

Լոգոյի հիմքում արծիվն է (կամ՝ արծվի պատկերն է), որն արևածագի ժամանակ թռչում է լեռներն ի վեր՝ խորհրդանշելով ազատությունը, երբ հասնում ես լեռան գագաթին:
Հեղինակ ՝ Կիմ Բարսեղյան

Մեր նպատակը

Մեր երկիրն անծայրածիր է և շատերը չեն պատկերացնում որտեղ է սկսվում և ավարտվում այն հրաշքը, ինչի անունը Հայաստան է: Մենք  ուզում ենք բացենք այս հրաշքի դռները ձեր արջև և ցույց տանք այն ամենն, ինչը դւորս է նույնիսկ երևականյության սահմաններից: 
Արմլենդ զբոսաշրջային ակումբը հիմնադրվել է 2014թ, ակումբը նպատակ է դրել զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում, հատկապես նրա էկո և էքստրեմալ ուղղությունները.Հայաստանի բնակչությանը` հատկապես երիտասարդներին, ծանոթացնելով Հայկական լեռնաշխարհի, բնության գեղատեսիլ վայրերի և պատմական հուշարձանների հետ: Մեզ կարող են միանալ բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են ճանապարհորդել, ունենալ արկածներ և ներդաշնակ լինել բնության հետ:

Բացահայտենք Հայկական լեռնաշխարհը միասին…

Մեր թիմը

MEET OUR BRIGHT TEAM!

Արտյոմ Մարտիրոսյան

Ակումբի հիմնադիր

Բարև Ձեզ: Ես Արտյոմն եմ: Մարդ, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է ճանապարհորդություններին, արշավներին և բացահայտումներին: Ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը 2011 թվին։ ArmLand-ի հիմնադիր տնօրենն եմ: 2014-ից ակումբն իր բուռն գործունեությունն է ծավալում լեռնագնացության ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Ակումբի ղեկավար լինելուց բացի, նաև ակումբի լեռնային գիդ-ուղեկցորդն եմ: Ունեմ 5000+ գրանցած վերելքներ, ինչպիսիք են՝ Արարատը, Էլբրուսը և Կազբեկը: Այս կայքը ներկայացնում է այն ամենը, ինչ կազմում է իմ առօրյան, կյանքը: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է փնտրի նոր արկածներ, դուրս գա իր սովորական և առօրյա միջավայրից, կոտրի կաղապարները, որոնցում հայտնվել է ակամա, և բացահայտի իրական ինքնությունը: Ես դա արել եմ և անում եմ ճանապարհորդելով: Միացե՛ք մեր թիմին, և եկե՛ք բացահայտենք աշխարհը միասին:

ՍՈՆԱ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Լեռնային ուղեկցորդ

Ողջու՜յն, ես Սոնան եմ, ԱրմԼենդ թիմի ուղեկցորդը։ Ավարտել եմ ԵԹԿՊԻ-ն՝ դերասանուհու մասնագիտությամբ, և ԵԳՊԱ-ն՝ արվեստաբանության ուղղությամբ։

Իմ մեծ սերը բնության հանդեպ ինձ տարավ դեպի լեռները։ Այստեղ ես գտա ներդաշնակություն, ազատություն ու անսահման գեղեցկություն։ Լեռներում աշխարհը տեսնում ես տիեզերքի մասշտաբով, հաղթահարում ես ինքդ քեզ ու ամեն անգամ նոր փորձություններ բացահայտում։

Բնությունը հավատարիմ ընկեր է, և լեռներում կյանքը միշտ մնում է գեղեցիկ ու առեղծվածներով լի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՍՈՅԱՆ

Լեռնային ուղեկցորդ

Բարեւ Ձեզ։ Ես Հովհաննեսն եմ, լեռների մեծ սիրահար: Արմլենդ թիմի լեռնային գիդերից եմ։ Բարձր լեռներն իմ մոտիվացիան են 2019թ.-ից։ Բացի սարերից, սիրում եմ նաև թռչել պարապլանով և պարանով ցատկել։

Իմ աշխատանքի շնորհիվ ես կարողանում եմ անել այն, ինչ սիրում եմ, ինչպես նաև գումար վաստակել դրա համար, չէ՞ որ դա ֆանտաստիկ է:

Մայա Խաչատրյան

Լեռնային ուղեկցորդ

Ողջու՜յն, ես Մայան եմ՝ ԱրմԼենդ արշավային ակումբի ուղեկցորդը։ Ավարտել եմ ԵՀՊԲՔ-ն՝ բուժքրոջ մասնագիտությամբ, և սովորել Little Էսթետիկ բժշկության կենտրոնում՝ որպես կոսմետոլոգ։

Բացի այդ, ես նաև «մասնագիտությամբ» մամա եմ։ 

Լեռների կանչն ինձ գտավ 6 տարի առաջ, և այդ ժամանակվանից լեռները դարձան իմ հոգու հանգրվանը։ Այստեղ ես գտա ինքնամաքրում, անսահման էներգիա ու նոր ուժ։ Իմ ամենաբարձր հաղթահարված գագաթը Արարատն է՝ 5137 մ բարձրությամբ։

Լեռներում ապրած յուրաքանչյուր պահ ինձ հիշեցնում է՝ կյանքը լի է մեծ փորձություններով ու գեղեցիկ պահերով։

 

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Լեռնային և դահուկային գիդ

Ողջու՜յն։ Ես Տիգրանն եմ, Արմլենդ թիմի լեռնային և դահուկային գիդը: Երեք հրաշքների հպարտ հայր եմ։ Բարձրացել եմ 5000մ+ լեռներ, ինչպիսիք են՝ Արարատը, Կազբեկը (10x), Էլբրուս, Դեմավենդ և մի քանի տեխնիկական 4000մ+ լեռներ։ Այժմ Հայաստանում զարգացնում եմ Skimo Alpinism (դահուկային լեռնագնացությունը) որպես սպորտ:

Ուրախ կլինեմ հանդիպել ձեզ լեռներում:

ՍԻՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ

Content Writer

Ողջու՜յն։ Ես Սիրանն եմ՝ ակումբի լեռնային գիդը և բովանդակության հեղինակը (content writer)։ Ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի բաժինը։ Զբաղվում եմ վազքով, սիրում եմ լեռները և բնությունը։ Լեռնային ակտիվությանը զուգահեռ նաև հոգատար մայրիկ եմ:

ԴԵՆԻՍ Ահարոնյան

Լեռնային ուղեկցորդ

Ողջու՜յն, ես

Our partners

MEET OUR OUR PARTNERS!