ԱՂԱՎՆՈ ԼԵՌ

February 12, 2025

Աղավնո լեռը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Թեղենյաց լեռների հարավ-արևմտյան ճյուղավորություններում / Բուժականի լեռներ։

Լեռան բացարձակ բարձրությունը 2309մ է։ Լեռան ստորոտում է գտնվում Ապարանի ջրամբարը։ Գագաթ բարձրանալուց հետո միշտ իջնում ենք ջրամբարի ափ։ Տեսարանն այնքան գեղեցիկ է, որ չստացված նկարներ չեն լինում։ Ջրամբարի ափին գտնվում է նաև Սրբ․ Պողոս և Պետրոս եկեղեցին։

 

Ապարանի ջրամբար

Ապարանի ջրամբարը կամ Ապարանի լիճը արհեստական ջրամբար է՝ տեղակայված Արագածոտնի մարզում, Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի մինջև։

Ջրամբարի ընդհանուր մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալը՝ 91 միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝ 81 միլիոն խորանարդ մետր, ջրթողունակությունը վայրկյանում 18 խորանարդ մետր։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 50 մ, երկարությունը՝ 200 մ։

Ապարանի ջրամբար են թավում Քասաղ, Վարդենիս, Լուսագյու, Քուչակ և Եղիպատրուշ գետակները՝ սնելով ջրամբարը։ Ամբարված ջուրն օգըագործվում է ոռոգման համար։

Ջրամբարի հիմնական ձկնատեսակը կողակն է, այստեղ է բուծվել նաև Սևանի իշխանը և սիգը և ծածանը։ Վերջին տարիներին յստեղ բուծվել է նաև խեցգետինը։

 

Սուրբ Պողոս – Պետրոս եկեղեցի

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի ձախ ափին, որոշակի թեքության վրա։ Վերջինս բազիլիկ հատակագծով եկեղեցի է և կառուցվել է 5-րդ դարում։

Զովունիի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։

1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։

 

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated