ԱԽԹԱԼԱՅԻ ԱՄՐՈՑ

February 12, 2025

Երևանից 170 կմ դեպի հյուսիս գտնվում է Ախթալայի ամրոցը, որտեղ հետազոտողները հայտնաբերել են հունարեն և վրացերեն գրություններով բազմաթիվ նամակներ: Ախթալայի դարպասները դեռ կանգուն են, ինչպես նաև Սուրբ Աստվածածնի եկեղեցին, մատուռը և շատ այլ շինությունների ավերակներ, որոնք գտնվում են ամրոցի հարևանությամբ: Ճարտարաշինարարական սկզբունքները, որոնցով գլխավորվել են այս շինությունների ստեղծողները, կասկած անգամ չեն թողնում, որ դրանք կառուցողները եղել են հայերը:

Ախթալայի ամրոցը՝ վանական համալիրի հետ միասին, գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Ամբողջ տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, իսկ չորրորդ՝ հյուսիսային կողմից սարահարթ է։ Շրջապատված լինելով բնական ամրություններով՝ այն պաշտպանված է եղել նաև բրգավոր պարսպապատերով։ Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ Կյուրիկյանների տիրապետության ժամանակ։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ 10-րդ դարի պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան  Արևելցին ամրոցը հիշատակում են Պղնձահանք անունով։

Կոստանդնուպոլսում Վասիլի I- ի գահին բարձրացումը կանխորոշեց բյուզանդական արվեստի զարգացման «հայկական» փուլը: Հայ բազմաթիվ արվեստագետներ ու ճարտարապետներ այդ ժամանակաշրջանում աշխատել են կայսերական ղեկավարության ներքո: Նրանք կառուցել են հայտնի Նոր եկեղեցին և վերանորոգել Սուրբ Սոֆիայի եկեղեցու գմբեթը:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated