Complexity

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | 6 օր

6 օր, 5 գիշեր Առկայություն : 20․07-25․07․2025  

D
M
S
Left until start

6 օր, 5 գիշեր

Առկայություն : 20․07-25․07․2025

 

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5137Մ

Այս ճամփորդությունը ներառում է միայն Արարատ լեռան վերելքը՝ առանց էքսկուրսիաների

Արարատ լեռը հանդիսանում է ոչ միայն Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր կետը, այլ նաև Հայաստանի խորհրդանիշը։ Մեր ակումբը 7 տարի շարունակ իրականացնում է 5000+ լեռների վերելքներ, որոնցից ամենանշանակալիցն է Արարատ լեռը(5137մ)։

Արարատ լեռն, անշուշտ, գեղեցիկ է Հայաստանից, եկե՛ք միասին պարզենք, թե որքան գեղեցիկ է Հայաստանը՝ Արարատի գագաթից։

Մանրամասների համար կարող եք զանգահարել +37444880058 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։

Ուղևորության և վերելքի մանրամասները ստորև․

 

Օր 1․ Երևան – վրաց-թուրքական սահման – Բայազեթ

Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան — Վրաստան -Թուրքիա ճանպարհներով: Ճանապարհին կանգառ կունենք Կարսում և կճաշենք։ Այստեղ ճաշից հետո հնարավորություն կունենաք այցելել Կարսի բերդը և Սբ․ Առաքելոց եկեղեցին։ Կարսում շրջելուց հետո կուղևորվենք Բայազեթ։

Գիշերակացը՝ Բայազեթի հյուրանոցում:

 

Օր 2. Արարատ․ Բազային ճամբար (3200մ)

Խումբը Բայազեթից լեռնային մեքենաներով կբարձրանա մինչև 2200 մ բարձրության վրա գտնվող կետը, որտեղից էլ կսկսվի արշավը դեպի Արարատի բազային ճամբար:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3200 մ բարձրության վրա տեղակայված բազային ճամբարը։

Գիշերակացը՝ վրաններում

 

Օր 3․ Արարատ․ Երկրորդ ճամբար (4100մ)

Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ մասնակիցները, հանգստանալով, կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին:

Գիշերակացը՝ երկրորդ ճամբարում

 

Օր 4․ Արարատ․ Վերելք դեպի գագաթ 5137մ

Գիշերը՝ ժամը 1:00-2:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբարը և կունենանք հանգստի ժամ։ Այնուհետև կիջնենք 3200 մ վրա տեղակայված բազային ճամբարը և կգիշերենք:

Գիշերակացը՝ վրաններում

 

Օր 5․ Վերադարձ Բայազեթ

Նախաճաշից հետո մասնակիցները կիջնեն մինչև ստորոտ, այնուհետև կտեղափոխվեն դեպի Բայազեթի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ:

Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը։

 

Օր 6․ Բայազեթ – Անի – Երևան

Վերադարձ՝ Երևան։ Առավոտյան նախաճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Երևան։ Ճանապարհին մասնակիցները հնարավորություն կունենան այցելել նաև հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի։

 

 

ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԵԼՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ

  • պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • թերմո հագուստ
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • Ֆլիսե բլուզ
  • քայլարշավային ձեռնափայտեր
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • թերմոս
  • լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • տաք փոխնորդ հագուստ
  • անձրևապաշտպան բաճկոն
  • քնապարկ -2-ից -5 C ջերմաստիճանի համար
  • զանգապաններ
  • ձմեռային և ամառային գլխարկ
  • լեռնային արևային ակնոց
  • գլխի լապտեր
  • Լիցքավորիչ (powerbank)

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ՝

730$

 

ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝

  • տրանսպորտի ծառայությունը
  • գիշերակացը բարձրակարգ հյուրանոցում
  • Լեռնային ուղեկցորդների ծառայությունը
  • խոհարարի ծառայությունը՝ լեռան վրա
  • երեքանգամյա սնունդը՝ լեռան վրա
  • ծանր ուսպարկերի տեղափոխումը՝ ձիերով
  • վրանների, ներքնակների, կատվիկերի տրամադրումը
  • վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար
  • վերելքի թույլտվությունը

 

ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝

  • անձնական հանդերձանքը
  • սնունդը ճանապարհորդության ընթացքում

 

Կարևոր՝

  • Խումբը կուղեկցի Հովհաննես Ասոյանը և տեղացի ուղեկցորդներ։
  • Armland լեռնային ակումբը Ձեզ կուղորդի ճիշտ գույք և հանդերձանք ձեռք բերելու հարցում, իսկ ակումբի հետ համագործակցող խանութում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար։
  • Արարատ լեռան վերելքի ժամանակ մասնակիցների ծանր ուսապարկերը կտեղափոխվեն ձիերի միջոցով: Կախված եղանակային պայմաններից, հնարավոր է ևս մեկ օր մնալ լեռան վրա, որի համար մասնակիցներից լրացուցիչ ծախս չի պահանջվի:
  • Վերելքից հետո բոլոր մասնակիցներին կհանձնվեն սերտիֆիկատներ  Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիայի և Արմլենդ արշավական ակումբի կողմից՝  Արարատ լեռը բարձրանալու կապակցությամբ։

 

7 պատճառ ինչու բարձրանալ Արարատ լեռ Armland ակումբի հետ

Ոլորտում 10 տարվա փորձ

Ակումբը տասը տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ

5000մ+ լեռնային վերելքներ

Մեր ակումբը 2015-ից կատարում է 5000մ+ լեռնային վերելքեներ, ինչպիսիք են՝ Էլբրուսը, Արարատը, Կազբեկը

Անվտանգություն

Մեր ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը

200-ից ավել դրական արձագանքներ

/Անցնել

Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով 

Փորձառու անձնակազմ

Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ

Նախապատրաստական աշխատանքներ

Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում

Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ

Բոլոր մասնակիցներին վերելքից հետո կտրվեն Արարատ լեռան վերելքը հավաստող սերտիֆիկատներ՝ Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից

 

ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎԵՐԵԼՔԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ

Հեղինակ՝ Sako Hovhanesian Hanno

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳԱԳԱԹԻՆ

ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ

On Sale

AMD

Only 4 spots left
M
S

Share

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit.

Must Know

Safety starts long before the hiker heads onto the trail. With effective pre-planning and research, many accidents and hazards.

Realated Posts

Ready to find your limits

Extreme skiing and adrenaline rush tour