Տևողությունը։ 25 օր / 24 գիշեր
Առկայություն : 10․10-04․11․2025
Երևան-Նեպալ, Կատմանդու
ՎԵՐԵԼՔ ԱՄԱ ԴԱԲԼԱՄ 2025
Հայաստանում առաջին անգամ կիրագործենք վերելք Հիմալայան լեռների գագաթներից՝ Ամա Դաբլամ։
Ամա Դաբլամ լեռը հսկայական գագաթ է, որի բարձրությունը կազմում է 6,812 մետր, և դա, անկասկած, ամենադժվար վերելքներից մեկն է, որը դուք կարող եք կատարել մեզ հետ: Այս լեռն ինքնին արկած է և ձեզ կտա այնպիսի զգացողություն, որ վաստակել եք ամեն մի քայլը:
Ընտրել ենք դասական երթուղին՝ դեպի հարավ-արևմտյան լեռնաշղթան, որը տեխնիկապես դժվար է։ Ամա Դաբլամը ներկայացնում է լեռնագնացության զգալի մարտահրավեր՝ ձյան, սառույցի և ժայռի կայուն տեխնիկական հատվածներով, համեմատաբար բարձր բարձրության վրա: Գեղեցիկ Խումբուի հովտով արշավը և տեղական շերպա մշակույթի հետ շփվելը համատեղվում են այս դժվարին մագլցման հետ՝ ստեղծելով իսկապես ուշագրավ փորձ:
Վերելքի տեսակը՝ Էքսպեդիցիա
Օր 1․Ժամանում Կատմանդու
Օր 2․ Նախապատրաստական օր
Օր 3․ Կատմանդու – Լուկլա – Փակդինգ (2610մ)
Վաղ առավոտյան ուղղաթիռով կտեղափոխվեք դեպի Լուկլա բնակավայր, որտեղից կսկսեք քայլել դեպի Փակդինգ։
Ուղղաթիռով թռիչքն անցնում է նաև Կատմանդուի հիասքանչ հովտով, որը տալիս է լեռնաշղթաների շունչ կտրող տեսարաններ:
Գիշերակացը՝ Փակդինգում։
Արշավի երկարությունը՝ 8-10 կմ,
Տևողությունը՝ 4-5 ժ։
Օր 4․ Փակդինգ – Նամչե Բազաար (3440մ)
Այսօրվա արշավը երկար է, որը սկսվում է Դուդ Կոսի գետի երկայնքով: Ճանապարհին դուք կանցնեք տեղի գյուղերով, որտեղ աշխույժ և մարդամոտ երեխաներն անդադար վազվզելու են ձեր շուրջը՝ մինչ դուք քայլում եք: Շարունակելով բարձրանալ Դուդ Կոսիի ափերը՝ դուք երկու անգամ կանցնեք այն կախովի կամուրջներով, այնուհետև մուտք կգործեք Սագարմատա ազգային պարկ:
Նամչե Բազար համարվում է Էվերեստի շրջանի ամենամեծ գյուղը։
Գիշերակացը Նամչե Բազաարում։
Արշավի երկարությունը՝ 12 կմ,
Տևողությունը՝ 5-6 ժ։
Օր 5․ Կլիմայավարժեցում – Նամչե Բազաար
Օր 6․ Նամչե Բազաար – Թենգբոչե (3860մ)
Անցնելով Նամչեն՝ Էվերեստի բազային ճամբարի արշավային երթուղին ուրվագծվում է Դուդ Կոսիի վերևում գտնվող հովտի շուրջը: Հետևելով արահետին՝ կտեսնեք Խումբուի բարձր գագաթների՝ Էվերեստի, Նուպցեի, Լհոցի և Ամա Դաբլամի առաջին հիասքանչ տեսարանները:
Գիշերակացը Թենգբոչեում
Արշավի երկարությունը՝ 10 կմ,
Տևողությունը՝ 5-6 ժ։
Օր 7․ Ամա Դաբլամ- Բազային ճամբար (4600մ)
Օր 8․ Բազային ճամբար – Նախապատրաստական օր
Օր 9-20․ Ամա Դաբլամ – Վերելքի շրջան
Վերելքի կարևորագույն շրջան․ առաջին, երկրորդ և երրերդ ճամբարների պարբերաբար անցումներ, կլիմայայավարժեցում, սառցամագլցման, ժայռամագլցման, սառցահատով և կատվիկներով, ինչպես նաև պարաններով վերելքի տեխնիկական հմտությունների փորձառություն։
Վերելք Ամա Դաբլամի գագաթ
Օր 21․ Ամա Դաբլամ Բազային ճամբար – Նամչե Բազաար
Օր 22․ Նամչե Բազաար – Լուկլա
Օր 23․ Լուկլա – Կատմանդու
Օր 24․ Ազատ օր Կատմանդուում
Օր 25․ Կատմանդու – Երևան
Հանդերձանք
Անհրաժեշտ իրերի ցանկը
Գլխի և աչքերի աքսեսուարներ
-
Արևային գլխարկ
-
Բաֆ / բալակլավա
-
Գլխի բաֆ
-
Ֆլիսե գլխարկ
-
Լեռնային արևային ակնոց (առավելագույն UV պաշտպանությամբ)
-
Գլխի լապտեր (2 զույգ, վերալիցքավորվող)
-
Սաղավարտ
-
Քամուց պաշտպանող դիմակ – ակնոց
Հագուստ
-
Թերմո հագուստ (2 հատ)
-
Ֆլիսե բլուզ, տաբատ (2-3 հատ)
-
Թեթև արշավային տաբատ
-
Տաք թերմո հուդի (2 հատ)
-
Soft Shell բաճկոն և տաբատ
-
Gore-Tex® բաճկոն և տաբատ (քամուց պաշտպանող)
-
6000մ + լեռնային բաճկոն և տաբատ
-
Բարձր լեռնային և արշավային կոշիկներ
-
Սանդալներ կամ կրոքսեր
-
Հաստ թերմո և բարակ շնչող գուլպաներ
-
Ֆլիսե և քամուց պաշտպանող ձեռնոցներ
Անձնական գույք
-
Բարձր լեռնային քնապարկ (-20°C-30°C)
-
2 ուսապարկ՝ 30-40լ և 80-120լ
-
Ներքնակ (ցանկալի է փչվող)
-
Արշավային փայտեր
-
Հիգիենայի պարագաներԹաց անձեռոցիկ, հեղուկ օճառ, ատամի մածուկ/խոզանակ, մեմբրանե սրբիչ, զուգարանի թուղթ, շուրթերի վազելին, ձեռքի և դեմքի խոնավեցնող կրեմ, արևապաշտպաբ կրեմ
-
Անձնական դեղատուփ
Հատուկ տեխնիկական գույք
-
Կատվիկներ
-
Անվտանգության գոտի
-
Սառցահատ
-
Ժումար (պարանով տեղաշարժման համար, լինում են աջ և ձախ ձեռքի համար, ընտրեք Ձեզ համապատասխանը)
-
Կարաբիններ (1 խոշոր և հեշտ բացվող-փակվող, 3 ավելի թեթև և պրակտիկ)
-
Անվտանգության հանգույցներ (2-3 հատ)
ԱՐԺԵՔԸ՝
ՆԵՐԱՌՎԱԾ Է՝
-
Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
-
Գիշերակացը՝ Կատմանդուում(4 գիշեր, 5* հյուրանոց, երկտեղանի համար)
-
Նախաճաշը հյուրանոցում
-
Ծանոթության ընթրիք
-
Աղբի տեղափոխման ծառայությունըԹաց անձեռոցիկ, հեղուկ օճառ, ատամի մածուկ/խոզանակ, մեմբրանե սրբիչ, զուգարանի թուղթ, շուրթերի վազելին, ձեռքի և դեմքի խոնավեցնող կրեմ, արևապաշտպաբ կրեմ
-
Պերմիտ (վերելքի թույլտվություն)
-
Կատմանդու – Լուկլա – կատմանդու չվերթը
-
Ամբողջ անհրաժեշտ գույքի օդային տեղափոխումը
-
Անձնական իրերի տեղափոխումը պորտերների կամ յակերի միջոցով
-
Երեքանգամյա սնունդը լեռան վրա՝ ներառյալ թեյ և սուրճ
-
Պորտերների ծառայությունը մինչև բազային ճամաբար(1 մասնակցին 1 պորտեր)
-
Բազային ճամբարում խոհարարի ծառայությունը
-
Սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, սնունդը, հագուստը
-
Գիշերակացը ողջ վերելքի ժամանակ՝ տնակներում
-
Վրանների տրամադրումը՝ յուրաքանչյուր մասնակցին առանձին վրան
-
Բազայի ճամբարի ողջ գույքը
-
Տաքացուցիչների տրամադրումը ճաշի վրանում և այլ անհրաժեշտ վրաններում
-
Արևային հոսանք՝ լիցքավորիչների և այլնի համար
-
Շերպաների և լեռնային ուղեկցորդի ծառայությունը(յուրաքանչյուր մասնակցին 1 շերպա և 1 ուղեկցորդ)
-
Երթուղու վրա պարանները ֆիքսող շերպաների ծառայությունը
-
Թթվածնի բալոնները(թթվածնի բալոնները պատրաստ կլինեն բազային ճամբարում՝ անկանխատեսելի դեպքերի համար)
-
Արբանյակային հեռախոսը՝ շերպայի մոտ
-
Բարձր ճամբարներում սպասարկումը և գույքը՝ խոհարար, խոհանոցային գույք, վրաններ և այլն
-
Վերելքը հաստատող սերտիֆիկատը՝ Նեպալի կառավարության կողմից
ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ՝
-
Երևան – Կատմանդու – Երևան թռիչքի տոմսերը
-
Սնունդը Կատմանդուում
-
Ապահովագրությունը՝ ճանապարհորդության և բարձր լեռնային գոտում դժբախտ պատահարների բժշկական և շտապ տարհանումը
-
Անձնական ծախսերը՝ հեռախոս, ինտերնետ, լվացք, ցանկացած ոգելից խմիչք, անձնական տեխնիկա
-
Նեպալի Վիզան (անձը՝ 40$)Թաց անձեռոցիկ, հեղուկ օճառ, ատամի մածուկ/խոզանակ, մեմբրանե սրբիչ, զուգարանի թուղթ, շուրթերի վազելին, ձեռքի և դեմքի խոնավեցնող կրեմ, արևապաշտպաբ կրեմ
-
Անձնակազմի թեյավճարները
-
Նկարահանումը՝ հատուկ նկարահանման, տեսախցիկի և դրոնի թույլտվության վճարը
-
Տեղական հարկերը