ԿԱՔԱՎԱԲԵՐԴ

February 12, 2025

Կաքավաբերդը գտնվում է Բարձրաշեն գյուղից 25 կմ հեռավորության վրա` Կոտայքի մարզի Գառնի գյուղից մի քանի կմ հյուսիս, Ազատ գետի աջ ափին, Խոսրովի արգելոցի անմիջական հարևանությամբ: Կաքավաբերդն ունի պատմամշակութային չափազանց մեծ արժեք և պատմական Հայաստանի ամրոցաշինության լավագույն օրինակներից է:

 

Բերդի մասին հիշատակությունները

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XI դարում անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ. այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224թ.-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։
Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով: Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

 

Ամրոցի ներկա վիճակը

Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է 2075 մ բարձրությամբ լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5մ հաստություն, 8-10մ բարձրություն և աշտարակներ։ Բացի աշտարակներից և պատերից բերդում կառուցված է նաև միջնադարյան եկեղեցի, որի շրջակայքում կա (կամ կար) ցլերի եւ թռչունների պատկերներով հինգ մեծ վիշապների հուշարձանը՝ փորագրված կանգուն քարերի վրա:

2018 թվականից այցելուների անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը, փակ են զբոսաշրջային այցերի համար:
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, մասնավորապես «Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային այցերի սահմանափակումները և/կամ արգելումը բխում է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության առաջնահերթություններից: Արգելոցի ստեղծման և կառավարման գլխավոր նպատակը Հայաստանում եզակի և բացառիկ լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանումն է:
Կաքավաբերդը և դրան հարակից տարածքները հարմար ապրելավայրեր են բեզոարյան այծերի, ինչպես նաև հազվագյուտ ու վտանգված կովկասյան ընձառյուծի պահպանության համար:

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated