ԱՐՏԵՆԻ ԼԵՌ

February 12, 2025

Արագածոտնի մարզն այդքան էլ հարուստ չէ լեռներով, լեռնաշղթաներով, սակայն հենց այս մարզում է տեղակայված Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը՝ Արագած լեռը 4090 մետր բարձրությամբ: Եվ նույն մարզում է գտնվում Արտենի լեռը՝ գագաթից բացվող ոչ պակաս գեղեցիկ և տպավորիչ տեսարաններով,  որին նաև անվանում են Արտին, Արթիս և այլն: Լեռը տեղակայված է նույնանուն Արտենի լեռնազանվածի վրա: Տարբերակվում են Մեծ Արտենի և Փոքր Արտենի լեռները, համապատասխան,  2047 և 1753 մետր բարձրություններով: Արտենի լեռնազանգվածի տրամագիծը կազմում է մոտ 10կմ և այն կազմված է նեոգենի լիպարիտային զանգվածների լավաներից և դրանց տարատեսակներից:
Արտենի լեռան լանջերին պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին քարեդարյան կայանների մնացորդներ և միջին ու նոր քարեդարյան գործիքներ:

Արտենի լեռն հրաբխային է, իսկ շրջակա տարածքը լեռնատափաստանային:
Պարզկա եղանակին Արտենի լեռան գագաթից կարելի է տեսնել Արագած, Արարատ լեռները, ինչպես նաև Գեղամա և Հայկական պար լեռնաշղթաները:
Արտենի լեռան լանջերին կարող եք նաև հանդիպել քարանձավների, որոնք  առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում արշավների ժամանակ:

Չնայած Արտենի լեռան գագաթային հատվածի ժայռային տեսքին՝ այն շատ հարմար է սկսնակ լեռնասերների համար լեռնային փորձ ձեռք բերելու նպատակով: Վերելքը սկսում ենք Թաթուլ գյուղից և երկարությունն արշավի կազմում է մոտ 10կմ, իսկ հարաբերական բարձրությունը մոտ 500 մետր:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated