ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԿԻՐՃ

February 11, 2025

Մեզ՝արշավասերներիս, համար երբեք ավելորդ չէ խոսել Երանոս լեռան կամ Ազատի ջրամբարի մասին, սակայն, մինչ վերջերս, շատերս չէինք կարող պատկերացնել, որ վեջիններիս տեղանքում մեր բոլորի աչքից կարող էր թաքնված լինել ևս մեկ ‹‹գեղեցկուհի››՝ Վարդագույն կիրճը:
Վարդագույն կիրճը վերջերս է բացահայտվել՝ 2021 թվականի էքսպեդիցիայի ժամանակ: Այն գտնվում է Արարատի մարզում՝ Երանոսի լեռներում, և տեղացիները քաջատեղյակ էին կիրճի մասին, սակայն վերջինս անվանակոչված չէր: ‹‹Վարդագույն›› անվանումը ստացել է կիրճում առկա վարդագույնի բազմաթիվ երանգներով հարուստ երկրաբանական կազմավորումների շնորհիվ:
Վարդագույն կիրճի երթուղին կարելի է սկսել տարբեր վայրերից՝ Արարատի մարզի Վերին Դվին, Լանջազատ գյուղերից և նաև Ազատի ջրամբարը նավարկելիս:
Կիրճով քայլելիս կարող եք տեսնել Երանոս և Անապատական լեռները, երկրաբանության տեսանկյունից առանձնահատուկ կառուցվածք ունեցող քարե սյուները, տարբեր ժամանակաշրջաներում ձևավորված շերտավոր քարե ժայռերը, մի քանի մետր բարձրության բուրգը, իսկ ժամանակ ունենալու դեպքում կարող եք նաև տեսնել Մակարի քարանձավը:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated