ԱՄԲԵՐԴ

February 12, 2025

Բյուրական գյուղից 7 կմ դեպի հյուսիս է գտնվում Հայաստանի երբեմնի հզոր ամրոցներից մեկը՝ Ամբերդը։ Տեղակայված է Ամբերդ և Արքաեն գետերի միացման հատվածում, եռանկյունաձև հրվանդանի վրա։

 

Պատմական ակնարկ

Ամբերդի տարածքում գտնված կիկլոպյան շինությունների մնացորրդները փաստում են այն մասին, որ այստեղ ամրոց եղել է դեռ վաղ ժամանակներից։ Տեղանքի բնական ամրությունը հաշվի առնելով՝ այստեղ դեռևս  բրոնզի դարում եղել է ուրարտական բերդաքաղաք։ Ներկայիս դղյակը և պարսպի որոշ հատվածներ արդեն կառուցվել են Կամսարական իշխանական տան կողմից 7-րդ դարում։ 8-րդ դարում ամրոցն անցնում է Բագրատունիներին և դառնում նրանց թագավորության ռազմական կարևոր հենակետերից մեկը, իսկ արդեն 10-րդ դարում այն անցնում է Պահլավունիներին։ 1045 թվականին Անիի Բագրատունիների թագավորության կործանումից երկու տարի անց՝ 1047 թվականին, բյուզանդական զորքերը գրավեցին Ամբերդը: 11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան: 12-րդ դարի ավարտին ամրոցն անցնում է Վաչուտյան իշխանական տան ձեռքը և դառնում նրանց իշխանանիստը։ Ամբերդը վերջնականապես կործանվում  է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ 14-րդ դարի վերջին և այլևս չի վերականգնվում:

 

Ամրոցի կառուցվածքը

Հուշարձանը բաղկացած է իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից, եկեղեցուց, գետնուղիներից: Ամրոցի լավ ընտրված տեղադրության շնորհիվ այն երեք կողմից անառիկ էր, իսկ որպես հավելյալ պաշտպանություն ծառայում էին ամուր բերդապարիսպները։

Բերդաքաղաքի հյուսիսարևելյան հատվածում գտնվում էր եռահարկ դղյակը, որը զբաղեցնում է մոտ 1500 քառ․ մետր մակերես։ Դղյակի հարկերը միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Առաջին երկու հարկերից յուրաքանչյուրում 5-ական սենյակներ կան։ Վերին հարկի բաժանմունքներն ու սենյակները նախատեսված են եղել ընդունելությունների համար։ Պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ թանկարժեք իրերը թույլ են տալիս ենթադրելու, որ ամրոցն ունեցել  է հարուստ հարդարանք։

Եռահարկ դղյակի հարևանությամբ գտնվում է բաղնիքը, որը հավանաբար կառուցվել է 10-11-րդ դարերում։ Ջուրը բաղնիք են բերել կավե, իսկ տաք ջուրը՝ երկաթյա խողովակներով՝ 4-5 մ հեռավորությունից։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ, ուր ամբարվել է հալչող ձյան և ձորամիջյան աղբյուրների ջրերը։ Բաղնիքի ջեռուցման հարցում օգտագործվել է հիպոկաուստ համակարգը։ Եռանկյունաձև հրվանդանի ծայրին է գտնվում Սբ․ Աստվածածին եկեղեցին, որը նաև անվանում են Վահրամաշեն։ Կառուցվել է 1026թ․-ին Վահրամ Պահլավունի իշխանի կողմից։ Այն իրենից ներկայացնում է արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց։

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated