Complexity

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԽԱՉՔԱՐԵՐ

Խաչքարերը մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են,

D
M
S
Left until start

Խաչքարերը մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են, որոնք պետք է արվեստի պատմության մեջ գտնեն իրենց արժանի տեղը՝ դուրս գալով մեծ ու լայն արվեստի ասպարեզ:

Ռաֆայել Իսրայելյան

 

Հայաստանն առանձնահատուկ մի երկիր է, որտեղ կան ավելի քան 50 000 ձեռատաշ խաչքարեր, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Խաչքարերի առաջացման վարկածներից մեկը  կապված է այն փաստի հետ, որ ժողովուրդը ցանկացել է քրիստոնեության մասին ավելի շատ լուռ վկայություններ ունենալ: Իսկ խաչերի տեղադրումը հանդիսացել է, որպես քրիստոնեության տարածման բավականին ազդեցիկ միջոց:

Խաչքարերն ուղղանկյուն կոթողներ են, որոնք տեղադրվում են եկեղեցիների բակերում՝ ի հիշատակություն քրիստոնեության ընդունման, ազգային տոների կամ նահատակների: Հայկական խաչքարագործության հազարամյա պատմության մեջ կերտվել են բազմաթիվ խաչքարեր: Սակայն այդ բազմաթիվ խաչքարերից միայն 4-ի վրա է պատկերված Քրիստոսը: Այս խաչքարերը կոչվում են ամենափրկիչ: Հայաստանում հայտնի բոլոր ամենափրկիչ խաչքարերը ստեղծվել են 12 տարվա ընթացքում:

Ընդունված է «Ամենափրկիչ» անվանել այն խաչքարերը, որոնք ունեն խաչելության տեսարանով պատկերաքանդակներ: Խաչքարերի վրա պատկերված է հիմնականում Քրիստոսի խաչելության և խաչից իջեցման տեսարանները:

Ուսումանսիրությունները, սակայն ցույց են տվել, որ պետք է առանձնացնել՝

  • «Ամենափրկիչ» խաչքարեր, որոնք այդ կերպ անվանված են արձանագրությամբ /ինչպես նաև՝ կոչված են ժողովրդի կողմից /
  • Ուղղակի՝ խաչելության տեսարանով խաչքարեր:

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամենահին ամենափրկիչ խաչքարը գտնվում է Հաղպատում և թվագրվում է 1273թ:Մյուս երեք ամենափրկիչ խաչքարերից երկուսը գտնվոմ են Էջմիածնում: Դրանցից մեկը փորված է փայտի վրա և Էջմիածնի թանգարան է տեղափոխվել Հավուց Թառ վանական համալիրից: Մյուս՝ չորրորդ ամենափրկիչ խաչքարը, գտնվում է Դսեղ գյուղում:

ԻՆՉ՞ՈՒ «ԱՄԵՆԱՓՐԿԻՉ»

Հնում հավատացյալները վստահ են եղել, որ այս խաչքարերն ի վիճակի են եղել բուժելու տարբեր հիվանդություններ, կամ փրկելու չարից, այդ պատճառով էլ այս տեսակի խաչքարերը ձեռք են բերել որոշակի իմաստավորում:

ՀԱՂՊԱՏԻ «ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ԽԱՉՔԱՐԸ

Ամենահին ամենափրկիչ խաչքարը գտնվում է Հաղպատում և թվագրվում է 1273թ: Ըստ խաչքարի վրայի արձանագրության այն կանգնեցրել է համալիրի եպիսկոպոսը:
Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավ արևելյան եզրին՝ Հաղպատի վանական համալիրի փոքր գավթում, Սուրբ Նշան եկեղեցու մուտքի մոտ է գտնվում Ամենափրկիչ Խաչքարը։ Խաչքարը հարուստ է քանդակներով։ Արևն ու լուսինը պատկերված են համապատասխանաբար արծվի և ցուլի մեջքին, խաչյալ Քրիստոսի և խաչի երկու կողմում կանգնած են Մարիամ Աստվածածինն ու Հովհաննես ավետարանիչը, ներքևում` Հովսեփ Արեմաթացին և Նիկոդիմոսը։ Խաչքարն ունի արձանագրություններ։

ԷՋՄԻԱԾՆԻ «ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ԽԱՉՔԱՐԸ

Էջմիածնի  «Ամենափրկիչ» խաչքարը գտնվում է Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի խաչքարերի շարքում` ժամացույցի աշտարակի հարևանությամբ։ Կանգնեցված է պատվանդանին։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 25 կմ արևելյան ուղղությամբ հեռու գտնվող Ջղինգյոլ գյուղատեղիից։

Արևն ու լուսինը պատկերված են համապատասխանաբար արծվի և ցուլի մեջքին, խաչյալ Քրիստոսի և խաչի երկու կողմում կանգնած են Մարիամ Աստվածածինն ու Հովհաննես ավետարանիչը, ներքևում` Հովսեփ Արեմաթացին և Նիկոդիմոսը, իսկ պատվանդանին պատկերված է ձին հեծած Գրիգոր իշխանը` առյուծին խոցելիս։ Համբարձման տեսարանը բացակայում է։ Ետնախորքի բուսական մշակումը, որը կազմված է արմավի ու շուշանի մոտիվների միախառնումով, շատ ավելի մանրամասն է ու համաչափ, քան Հաղպատի Ամենափրկիչ խաչքարինը։ Գողգոթան յոթակամար է, կենտրոնական կամարում Ադամի գլուխն իր չափերով անհամեմատ փոքր է մնացած բոլոր կերպարների գլուխներից:

ԴՍԵՂԻ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԽԱՉՔԱՐԸ

Դսեղի Ամենափրկիչ կամ Խաչելության խաչքարը գտնվում է գյուղի կենտրոնում՝ հրապարակից 200մ հարավ-արևմուտք, VII-XIII դարերի գերեզմանոցում։ Այստեղ է գտնվում նաև փոքր չափերի եկեղեցու մնացորդները, որը կառուցվել է (654) թվականին։

Այս խաչքարը եզակի նմուշ է, կառուցվել է Մամիկոնյանների կողմից 1281 թվականին, այն կառուցվածքային առումով նմանություն ունի Մարցի համանուն խաչքարին։
Խաչքարի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսը և բավականին մանրակրկիտ՝ խաչելության տեսարանը։ Խաչքարի և պատվանդանի վրա կա նաև արձանագրություն, որը պատմում է խաչքարի պատկերի նկարագրությունը և կառուցման նպատակը։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

On Sale

AMD

Only 4 spots left
M
S

Share

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit.

Must Know

Safety starts long before the hiker heads onto the trail. With effective pre-planning and research, many accidents and hazards.

Realated Posts

Ready to find your limits

Extreme skiing and adrenaline rush tour