ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Տեղանքում ճիշտ կողմնորոշվել պետք է կարողանան բոլորը, անկախ նրանից ինքդ ես արշավներ կազմակերպում, թե պարզապես մասնակից ես: Նախկին քարտեզներին ու կողմնացույցներին այժմ փոխարինելու են եկել հեռախոսային հավելվածներն ու նորագույն տեխնոլոգիաները: Դրանց ի հայտ գալով իհարկե հինի և փորձվածի դերն ու կարևորությունը ամենևին ետին պլան չի մղվում: Այնուամենայնիվ դրանց օգտագործումը հարմար է և պրակտիկ:
Համացանցում այժմ կարող եք գտնել տասնյակից ավել բջջային GPS հավելվածներ, սակայն դրանցից պետք է ընտրել առավել պրակտիկները:
Սույն հոդվածում առանձնացրել ենք այն բջջային հավելվածները, որոնք մենք օգտագործում ենք մեր արշավների ընթացքում: Բոլորն էլ հասանելի են iOS և Android համակարգերի համար:
1. WIKILOC
Հավելվածը ստեղծվել է 2006 թվականին: Այն իրենից ներկայացնում է GPS հավելված, որն իր մեջ ներառում է նաև անվճար աշխարհի ճամփորդական երթուղիները: Wikiloc հավելվածից աշխարհում օգտվում են ավելի քան 4.5 միլիոն մարդ: Ներկայացված է բազմաթիվ լեզուներով և պարունակում է 11.6 միլիոնից ավելի երթուղիներ աշխարհի բազմաթիվ երկրներում:
Ի՞նչ հնարավորություններ է տալիս Wikiloc հավելվածը․
- Օնլայն նավիգացիա
- Ձեր գտնվելու վայրում առկա ճանապարհորդական երթուղիների որոնում
- Կարող եք Ձեր GPS կորդինատներն ու երթուղիները ներբեռնել Garmin կամ Apple Watch
- Իրական ժամանակահատվածում Ձեր ընկերները կարող են հետևել Ձեր անցած երթուղուն և տեղեկություն ստանալ գտնվելու վայրի մասին
- Եղանակի կանխատեսում
- Կարող եք փնտրել կոնկրետ մարդու երթուղին
- Ձայնագրել Ձեր անցած երթուղիներն ու կիսվել ընկերների հետ
Արմլենդն ունի 140-ից ավելի քայլարշավային երթուղիներ wikiloc հավելվածում, որոնց կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով ArmLand Wikiloc:
Կարող եք ներբեռնել այստեղ՝
1․ iOS համակարգի համար
2․ Android համակարգի համար
2․ VIEWRANGER
Հեռախոսային հավելված, որը նախորդի նման հնարավորություն է տալիս ուսումնասիրել տեղանքը, կողմնորոշվել, գտնել նոր արահետներ ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ռեժիմում:
Ինչ հնարավորություն է տալիս ViewRanger հավելվածը՝
- Օնլայն և օֆլայն նավիգացիա
- Նոր երթուղիների որոնում
- Ձեր անցած ճանապարհը գծելու և երթուղին պահելու հնարավորություն
- Երթուղիով կիսվելու հնարավորություն
Կարող եք ներբեռնել այստեղ՝
1․ iOS համակարգի համար
2․ Android համակարգի համար
3. MAPS.ME
Հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերի համար: Հավելվածը շատ նման է Google Maps-ին, սակայն ֆունկցիոնալության առումով ավելի գերազանցում է: Աշխատում է նաև օֆլայն ռեժիմով: Աշխատանքը սկսելուց առաջ համակարգը ներբեռնում է տվյալ քաղաքի կամ երկրի քարտեզը իր բոլոր օբյեկտներով և լիովին անխափան աշխատում է օֆլայն ռեժիմում:
Ի՞նչ հնարավորություն է տալիս Maps.me հավելվածը․
- Օգտվել առանց համացանցի տեղանքում կողմնորոշվելու հնարավորությունից
- Ընտրել Ձեզ անհրաժեշտ օբյեկտները և դրանց միջև կառուցել երթուղի
- Գտնել տեղանքում առկա Ձեզ անհրաժեշտ օբյեկտը
- Որոնում կատարել նաև ձայնային ազդանշանի օգնությամբ
Լեռնագնաց Աղասի Մարտիրոսյանը maps.me Հայաստանի քարտեզի վրա նշել է մոտ 1000-ից ավել լեռնագագաթ, որոնք Դուք կարող եք տեսնել ներբեռնելով ստորև նշված ֆայլը և տեղադրելով maps.me հավելվածի մեջ (Հայաստանի լեռնագագաթները)։
Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ՝
1․ iOS համակարգի համար
2․ Android համակարգի համար
4. GOOGLE EARTH
Ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել տեղանքը, տեսնել տեղանքում առկա հնարավոր խոչընդոտներն ու արգելքները սպուտնիկային պատլերների միջոցով, նաև նախօրոք գծել Ձեր անցնելիք երթուղին: Ծրագիրը աշխատում է միայն օֆլայն ռեժիմում: Google Earth-ը ունի հեռախոսային հավելված, համակարգչային ծրագիր և ինտերնետային տարբերակ։ Անցեք հղումով և ներբեռնեք Ձեր համակարգչի մեջ Google Earth ծրագիրը։
Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ՝
1․ iOS համակարգի համար
2․ Android համակարգի համար
5. ALPINEQUEST GPS
AlpineQuest GPS-ը հավելված է տեղագրական քարտեզներով, որը նախատեսված է ակտիվ հանգստի և արկածների սիրահարների համար, ինչպիսիք են ժայռամագլցումը, լեռնագնացությունը, առագաստանավային սպորտը և այլ նմանատիպ ակտիվ սպորտաձևերը:
Հավելվածը թույլ է տալիս ոչ միայն տեսնել ձեր դիրքը քարտեզի վրա, այլև ցանկացած ժամանակ որոշել ձեր ճշգրիտ վայրը, ցույց տալով կոորդինատները՝ բարձրության և լայնության տեղեկատվությամբ: Դուք նաև կարող եք փոխանցել այդ տվյալները այլ ծրագրերի կամ կիսվել երթուղիները համացանցում։
Այս տեսակի քարտեզներով Դուք կկարողանաք սահմանել ուղենիշներ և նշել հստակ նպատակակետեր։ Բացի այդ, AlpineQuest GPS ունի մեծ վիճակագրության, որը ցույց է տալիս ամեն ինչ՝ անցած հեռավորությունը, բացարձակ և հարաբերական բարձրությունները, ծախսած ժամանակը և այլ ցուցանիշներ։
AlpineQuest GPS շատ օգտակար գործիք է զբոսաշրջիկների համար, արկածասերների և ընդհանրապես նրանց համար, ովքեր հաճախ են անցկացնում իրենց ժամանակը բնության մեջ՝ լեռներում։ Այն ունի պարզ և հարմար ինտերֆեյս։ Ըստ լեռնագնաց Աղասի Մարտիրոսյանի մնացած հավելվածներից Alpine Quest-ը առանձնանում է նրանով, որ ավելի հարմար է ֆունկցիոնալ առումով և քարտեզների հասանելիությամբ։
Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել միայն Android համակարգի համար
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի