Արամազդ լեռը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում, զբաղեցնում է իր ուրույն տեղը Սյունյաց լեռնաշխարհում՝ հանդիսանալով Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։ Լեռան բացարձակ բարձրությունը 3399մ է։
Կազմված է հրաբխային ապարներից։ Լանջերը զառիթափ են՝ ծածկված լեռնամարգագետնային բուսականությամբ։ Գագաթնամերձ մասերում կան մերկացումներ, քարացրոններ։
Արամազդ լեռ
Արամազդ լեռան անունը ծագում է հայկական դիցաբանության աստված Արամազդի անունից։ Վերջինս հայկական դիցաբանության մեջ հանդիսացել է գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Հունական դիցաբանության մեջ համապատասխանում է Զևս աստծուն։
Կապուտջուղը՝ Արամազդից
Սյունյաց լեռնաշխարհում մի գագաթ կա՝ փառահեղ ու միստիկ.
Արամազդ լեռան որոշակի բարձրության վրա՝ հարակից լեռների միջև հանկարծ սկսվում է նկատվել գագաթի ա՜մենգագաթը, որը մինչև օրս սպիտակափառ է։ Երբ մի փոքր էլ ես բարձրանում տեսնում ես նրան. Կապուտջուղն է, Զանգեզուրի անկրկնելի լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Հեռու՜ հեռվից զգում ես Կապուտջուղի վեհ բնույթը, կանչող էներգիան, ու անմատչելիության միտքը տանջում է քեզ։
Մի օր մեր լեռները նորից մերը կլինեն․․․
Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի