Աշխարհագրական ակնարկ
Հայկական լեռնաշխարհի ամանաբարձր գագաթը՝ Արարատ լեռը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում։ Բարձրությունը կազմում է 5165 մ։ Այն իր հարաբերական բարձրությամբ՝ 4300 մ, աշխարհում առաջինն է։ Կազմված է երկու գագաթներից՝ Մասիս (5165 մ) և Սիս (3925 մ)։ Հայ- թուրքական սահմանից գտնվում է 16 կմ դեպի արևելք։ Ընկած է Բայազետի և Իգդիրի միջև՝ Արաքս և Արածանի գետերի միջև։ Մասիսի և Սիսի միջև ուղիղ գծով հեռավորությունը կազմում է 10 կմ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերին» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Արարատ լեռը տեղադրված է մոտ 130 կմ եզրագիծ ունեցող ընդհանուր հիմքի վրա, գրավում է 1200 կմ² տարածություն։
Ըստ որոշ չափումների, Արարատի բարձրությունը իրականում կազմում է 5137 մ։ Մի շարք տեղագրական քարտեզներում կիրառվում է հենց այդ բարձրությունը։ Արարատը Հայկական լեռնաշխարհի ակտիվ սեյսմիկ շրջաններից է։
Առաջին վերելքը դեպի Արարատ։ Աբովյանը Արարատի գագաթին
Պատմիչ Փավստոս Բուզանդի վկայությամբ 4-րդ դարում եպիսկոպոս Հակոբ Մծբինեցին Նոյան տապանը տեսնելու հույսով մի խումբ մարդկանց հետ փորձել է լեռան հյուսիս-արևելյան լանջով բարձրանալ Մասիսի գագաթը: Աստված տեսնելով նրանց ապարդյուն ջանքերն ու անսալով Հակոբի պաղատանքին` հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտից մի կտոր է ուղարկել նրան և հասկացրել Արարատի գագաթի անմատչելիությունը մահկանացուների համար: Հակոբ Մծբինեցու բերած այս փայտի կտորն այժմ, իբրև սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի Մայր տաճարում:
Համեմատաբար ավելի ստույգ տեղեկություններ Արարատ լեռան վերաբերյալ Եվրոպա բերեցին ֆրանսիական ճանապարհորդներ Ժան Շարդենը (1673 թ.) և Պիտոն դե Տուրնեֆորը (1701 թ.): Բայց սրանք էլ խոսում էին լեռան անհասանելիության մասին: 1829թ․-ի սեպտեմբերի 8-ին Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, իր արշավախմբի հետ միասին։ Պարրոտը ճանաչված գիտնական էր, ֆիզիկոս, բժիշկ ու բնախույզ։ Նրա այցի նպատակը Արարատ բարձրանալն էր և մարդկության համար անհասանելի թվացող լեռը բազմակողմանիորեն ուսումնասիրելը։ Նրանց թարգմանում էր դպիր Խ․ Աբովյանը, ով էլ ,Պարրոտի առաջարկով և կաթողիկոսի համաձայնությամբ, իր վրա է վերցնում արշավախումբը ուղեկցելու պարտականությունը։ Սեպտեմբերի 10-ին նրանք շարժվեցին դեպի Արարատ։ Նրանց հիմնական կայանը Ակոռիի Սբ. Հակոբի վանքն էր։
Արարատ լեռան վերելքի առաջին փորձը սեպտեմբերի 12-ին էր։ Լեռանը մոտենալով արևելյան կողմից նրանք հասան մինչև 4365 մ բարձրությունը, սակայն սննդի ոչ բավարար պաշարը և գիշերով իջնելու վտանգը նրանց ստիպեցին ետ դառնալ։ Դա վերելքի առաջին անհաջող փորձն էր։ Հաջորդ փորձը սեպտեմբերի 18-ին էր։ Այս անգամ նրանք բարձրանում էին արևմուտքից։ 4591 մ բարձրության վրա խումբը կանգ է առնում։ Նրանք հանդիպում են 1.5-մետրանոց սառցադաշտի և մի ժայռի։ Եղանակը վատն էր և շարունակելն անիմաստ էր։ Այսպիսով վերելքի երկրորդ փորձը նույնպես ձախողվում է։ Սեպտեմբերի 26-ին արշավախումբն իրականացնում է վերելքի երրորդ փորձը։ Սեպտեմբերի 27-ին, ժամը 3։15-ին արշավախումբը վերջապես հասնում է լեռան գագաթ։ Խ. Աբովյանը ձյան մեջ կանգնեցնում է իր ուսերի վրա բերած 1,5 մ բարձրություն ունեցող խաչը: Ոչինչ չգտնելով իր հետ տանելու՝ Խ. Աբովյանը վերցնում է մի կտոր սառույց և թաշկինակի մեջ փաթաթում:
Բիբլիական Արարատ
Հին կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռան» վրա դառնալով «նոր մարդկության խանձարուրը, ազգերի ու ժողովուրդների սփռման արձակարանը»։ Գրաբարից թարգմանաբար հենց այսպես է ասվում․
-Եվ տապանը նստեց յոթերորդ ամսի քսանյոթերորդ օրը՝ Արարատ լեռան վրա։
Շատ պատմաբաններ և աստվածաշնչագետներ ընդունում են, որ «Արարատը» Ուրարտուի եբրայերեն անունն է, որը Հայաստանի աշխարհագրական նախորդն է: Սակայն Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունում՝ Վուլգատայում, «Արարատը» թարգմանված է որպես «Արարատի լեռներ»։ Այնուամենայնիվ, հենց Արարատ լեռն է համարվում Նոյյան տապանի նստելու ավանդական վայրը և շատ քրիստոնյաներ այս տեսակետի կողմնակիցն են, քանի որ այն կարող էր լինել ջրերից երևացող առաջին գագաթը: Դրա համար այն անվանվում է բիբլիական լեռ:
Արարատ, թե՞ Մասիս
Հայերի կողմից սրբազան դարձած լեռը հայերը կոչում են և՜ Արարատ, և՜ Մասիս։ Իսկ որտեղի՞ց են եկել այս անվանումները և ինչպիսի՞ ստուգաբանություն ունեն։
Ինչպես գիտենք, Արարատ լեռը համարվում է հանգած հրաբուխ։ Հրաբուխների առաջացման ժամանակը կարելի է որոշել դատելով հրաբխի տեսքից և չափսերից։ Հրաբխի խոշոր լինելը վկայում է այն մասին, որ այն հին է։ Այսինքն կարող ենք ասել, որ Մասիսը Սիսից շատ ավելի հին է։ Նշենք, որ ըստ երկրաբանների, Մասիսը՝ 3,5 մլն տարեկան է, իսկ Սիսը առաջացել է 150.000 տարի առաջ։ Անվանումների առաջացման հետ կապված կան բազմաթիվ տեսակետներ։ Դրանցից ամենահինը պատկանում է պատմահայր Մովսես Խորենացուն։ Նա իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ գրում է, որ Մասիս տեղանունն առաջացել է Հայկի թոռան որդի Ամասիայի անունից։ Մասիս անվան «Մա»-ն հայոց լեզվում «սիրել» իմաստն ունի, այն է՝ մայր։ Այստեղից կարելի է հետևել, որ Մասիսը Մայր Սիս իմաստն ունի։ Սիս անվան հետ կապված կարող ենք ասել, որ Հայկական լեռնաշխարհում շատ են հանդիպում տեղանունները, որոնք ունեն սիս արմատը։ Այսպես օրինակ՝ Սիսական կամ Սյունիք երկրանունը, Սիս մայրաքաղաքը, Սիսիան քաղաքի անվանումը և այլն։ Հայագետ Համլետ Մարտիրոսյանը սիս բառը բացատրել է ցից նշանակությամբ։ Այսինքն սիս նշանակում է սար, որն ունի սուր ու ցից գագաթ։
Իսկ այժն անցնենք Արարատ անվան ստուգաբանությանը։ Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ԱՐ ԱՐ ԱՏ: Եթե բառը բաժանում ենք վանկերի, ստացվում է միևնույն ԱՐ վանկի կրկնությունը, կամ կրկնակի ԱՐ, վանկ, որը դրված է Հայոց հիմնական հնագույն բառերի հիմքում: Պարզվում է, որ այս ԱՐ-ը այնքան էլ հասարակ վանկ չէ, այլ Հայոց Ար- Ար- Իչ Աստծո Ար անունն է, և այդ ԱՐ –ով է սկսվում Արարատյան թագավորության գրեթե բոլոր գավառները և թագավորների անունները: Հին ավանդությունը ասում է, որ աստվածները Հայր ԱՐԱյի գլխավորությամբ ապրում էին Արարատ սարի վրա։
Երազանքներն իրականանում են լեռներում, կամ սերը Արարատի գագաթին
Արարատ լեռ բարձրանալը յուրաքանչյուրի համար իր խորհուրդն ունի։ Ամեն մեկն էլ սրտում մի ցանկություն պահած, հաղթահարելով բոլոր դժվարությունները հասնում է իր երազանքի գագաթին։ Մեկին այստեղ բերում է արյան կանչը, մեկին իր պապերի երկիրը տեսնելու անհագ ցանկությունը, մեկին էլ իր սիրելիին հենց գագաթին ամուսնության առաջարկություն անելու գաղափարը։ Հենց այդպես եղավ Հանոյի և Զուզայի դեպքում։ Հենց գագաթին Հանոն ամուսնության առաջարկություն արեց իր սիրած աղջկան ու Արարատը դարձավ նրանց սիրո երջանիկ պատմության հավերժ ու լուռ վկան։ Ստորև կարող եք դիտել տեսանյութը՝
ԱրմԼենդը և Արարատը
Վերելքները շարունակվում են մինչ օրս
ArmLand ակումբը իրականացրել է իր առաջին վերելքը Արարատ լեռ 2017 թ-ին։ Այդ թվականից սկսած ակումբը մինչ օրս խմբեր է ուղեկցում դեպի փառահեղ Արարատ։ Տարեցտարի էլ ավելի են ավելանում այն մարդիկ, ում համար Արարատ լեռը դարձել է երազանքի գագաթ։
7 պատճառ ինչու՞ բարձրանալ Արարատ լեռ ArmLand ակումբի հետ
Ոլորտում 6 տարվա փորձ
Ակումբը վեց տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ
5000+ լեռնային վերելքներ
Ակումբը 2015-ից կատարում է 5000+ լեռնային վերելքենր, ինչպիսիք են Էլբրուսը, Արարատը, Կազբեկը
Անվտանգություն
Ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը
200-ից ավել դրական արձագանքներ
Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով
Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ
Նախապատրաստական աշխատանքներ
Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում
Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ
Բոլոր մասնակիցներին վերելքից հետո տրվում են սերտիֆիկատներ Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Լինդա Կոստանովայի