Հայաստանի հնագույն գյուղերից է համարվում Արդվին, որը գտնվում է Լոռու մարզում՝ մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Այն կապում են Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի անվան հետ։ Գյուղը նշանավոր է Հովհան Օձնեցու վանքով, որը նաև անվանում են Սրբանեսի վանք։ Այն գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան եզրին։
Համալիրը բաղկացած է երկու ոչ մեծ եկեղեցուց, զանգակատնից, կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներից։ Եկեղեցիները կառուցված են անդեզիտի ոչ խոշոր, անկանոն քարերով։ Վանքն առնված է անկանոն շրջագծով ոչ բարձր պարսպի մեջ։ Պարսպից դուրս՝ արևմտյան բարձրադիր մասում միջնադարյան գերեզմանոց է՝ մեծաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքարերով։
Շատ քայլարշավային երթուղիներ ներառում են իր մեջ Արդվի վանքի այցելությունը։ Արդվի վանքից է սկսվում Շեկաղբյուր լեռան վերելքը։