ԱՐՇԱՎ ՇՆԵՐԻ ՀԵՏ

February 11, 2025

Քայլարշավը և շների, և նրանց տերերի սիրելի զբաղմունքն է ։ Ուստի վաղ թե ուշ շատերին է այցելում չորս ոտանի ընկերոջ հետ արշավի գնալու գաղափարը։

Բայց, կարո՞ղ է ձեր ընտանի կենդանին հաղթահարել նման ծանրաբեռնվածությունը: Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել շան հետ արշավին: Եվ ի՞նչ անել, որպեսզի արշավը հաճելի լինի և տիրոջ, և շան համար:

 

ՇԱՆ ՀԵՏ ԱՐՇԱՎԻ ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

  • Առաջին բանը, որ գալիս է յուրաքանչյուր շան տիրոջ մտքին, այն է, որ կարիք չկա փնտրել, թե ում հետ թողնել նրան:
  • Կարիք չկա խոսել շան առողջության համար օգուտների մասին։ Մաքուր օդ, շատ շարժում, ազատ վազք՝ առանց մեքենայի վրաերթի ենթարկվելու կամ որևէ վնասակար բան ուտելու վտանգի:
  • Ձեր ընտանի կենդանու համար արշավը կլինի նոր և հետաքրքիր փորձ: Նոր հոտերը, ձայները, վայրերը դիվերսիֆիկացնում են շան առօրյան:
  • Քայլարշավը ձեզ հիանալի հնարավորություն կտա վերջապես շատ ժամանակ ունենալ ձեր ընտանի կենդանու հետ անցկացնելու համար:

Կենդանիների հետ բացօթյա հանգիստը իհարկե նաև որոշակի դժվարություններ է ենթադրում։ Անհրաժեշտ է մշտապես վերահսկել շան։ Վերցնել լրացուցիչ սարքավորումներ, պատրաստել ընտանի կենդանուն գալիք միջոցառմանը։ Պլանավորել երթուղին՝ հաշվի առնելով նրա ֆիզիկական հնարավորությունները և այլն:

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՇԱՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Նախքան ձեր ընտանի կենդանու հետ արշավ պլանավորելը, պարզեք, թե արդյոք կարող եք նրան վերցնել ձեզ հետ: Պետք է հրաժարվել շան հետ արշավելուց, եթե:

  • Երթուղին անցնում է արգելոցի կամ ազգային պարկի տարածքով, որտեղ արգելվում են ընտանի կենդանիները։ Արգելքը  կապված է այն բանի հետ, որ շները կարող են վնասել էկոհամակարգին, հարձակվել թռչունների և փոքր կենդանիների վրա: Որոշ դեպքերում շներին թույլատրվում է քայլել, բայց միայն շնաթոկով և դնչկալով:
  • Երթուղու վրա վտանգավոր վայրի կենդանիների, օրինակ ՝ արջի հետ հանդիպելու վտանգ կա։ Գիշատիչը կարող է առաջինը չհարձակվել, սակայն շունը կարող է հրահրել նրան իր վարքով ։
  • Ռելիեֆի առանձնահատկությունները հարմար չեն շների հետ արշավի համար՝ թեք լանջեր, ժայռոտ հատվածներ: Բարձրանալը շների համար կարող է խնդիր չլինել, բայց իջնելը լուրջ դժվարություններ առաջացնել:
  • Արշավային խմբում կան անդամներ, ովքեր դեմ են շանը։ Ոչ մի դեպքում չպետք է անտեսել այս կետը։
  • Կենդանու ոչ պատշաճ տարիքը, ֆիզիկական և հոգեկան վիճակը: Խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան քոթոթներ, վատառողջ շներն, վարակիչ հիվանդություններից հետո շներին տանել արշավ:

 

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՇԱՆ ՀԵՏ ԱՐՇԱՎԻՆ

Արշավը հնարավորինս հանգիստ և հարմարավետ լինի կենդանու և նրա տիրոջ համար՝ պետք է պատրաստել շանը․

  • Նախքան արշավի գնալը, ձեր շանը տարեք երկար զբոսանքների: Աստիճանաբար ավելացրեք երթուղու տևողությունը և դժվարությունը: Սա դրականորեն կանդրադառնա շան ֆիզիկական վիճակի վրա։ Դա կօգնի նրան հարմարվել ապագա սթրեսներին և նոր հուզական փորձին։ Թույլ կտա ձեզ ողջամտորեն գնահատել ընտանի կենդանու ուժն ու հնարավորությունները:
  • Սովորեցրեք առնվազն հիմնական հրամանները ՝ “ինձ մոտ”,” չի կարելի”,”թողնել”: Դա անհրաժեշտ է կենդանու անվտանգության, ձեր հանգստության և խմբի բոլոր անդամների հարմարավետության համար:
  • Սկսեք փոքրից՝ մեկօրյա արշավներ պարզ երթուղիներով: Ծանր քաշ ունեցող որոշակի ցեղատեսակների ձագերին արգելվում է մեծ ծանրաբեռնվածություն առաջացնել աճող հոդերի վրա։  Հասկին նման սահմանափակումներ չունի, նույնիսկ երեք ամսական ձագը կարող է հեշտությամբ քայլել 15 կմ մեկ արշավի ընթացքում:
  • Համոզվեք, որ շունը առողջ է։ Նախորդ օրը կատարված պատվաստումներից հետո խորհուրդ է տրվում պահպանել կարանտինը (10 օր առանց ակտիվ զբոսանքի և լողանալու):
  • Արշավից առաջ մտովի անցեք երթուղին և գնահատեք, թե ինչ խոչընդոտներ կլինեն այնտեղ, և արդյոք շունը կկարողանա հաղթահարել դրանք:
  • Համոզվեք, որ արշավի մասնակիցների շրջանում ոչ ոք դեմ չէ շան ընկերակցությանը, որպեսզի չփչացնի տրամադրությունն ու հարաբերությունները:
  • Կարճ ճանապարհորդությունների ժամանակ ստուգեք, թե ինչպես է շունը տանում տրանսպորտով տեղափոխությունները:  Ինչպե՞ս է նա իրեն զգում անծանոթ մարդկանց շրջանում, ագրեսիա չի՞ ցուցաբերում, սթրես չի՞ զգում: Շների մեծ մասը լավ հանդուրժելու է ճանապարհորդությունները, եթե նրանց մանկուց սովորեցնեն։ Կան առանձին դեպքեր, երբ շունը սրտխառնոց է ունենում անկախ ամեն ինչից: Պարզել, որ շունը սրտխառնոց ունի, դժվար չէ. նա ունի առատ թքարտադրություն, անընդհատ կուլ է տալիս և լիզում քիթը։ Շատ հաճախ է շնչում, տեղում չի նստում,  ցույց է տալիս ծայրահեղ անհանգստության նշաններ և ակնհայտորեն տանջվում է, կարող է առաջանալ փսխում։ Շների համար, ինչպես մարդկանց համար, կան հատուկ հաբեր: Ամենակարևոր կանոնը. մի կերակրեք ձեր շանը ճանապարհորդելուց առաջ:
  • Նախապես մտածեք շան սնունդը կազմակերպելու մասին: Եթե չի տառապում աղիքային խանգարումներից, չի պահանջում հատուկ դիետա ապա խնդիրներ չեն լինի:
  • Իմացեք Ձեր անասնաբույժից, թե ինչպես պաշտպանել ձեր շանը տզերից, լուերից և ճիճուներից:

 

Ի՞ՆՉ ՎԵՐՑՆԵԼ ՇԱՆ ՀԵՏ ԱՐՇԱՎԵԼԻՍ

  • Կեր պահանջվող ծավալով և  արտակարգ իրավիճակների համար լրացուցիչ կեր:
  • Սննդի և ջրի ամաններ-թեթև, պատրաստված սննդային պլաստիկից կամ սիլիկոնից:
  • Վզակապ և դնչկալ, որի անհրաժեշտությունը կարող է լինել տրանսպորտով տեղափոխելու դեպքում:
  • Հիգիենիկ տոպրակներ՝ կղանքը մաքրելու համար:
  • Շան թիկնոց կամ անջրանցիկ վերարկու: Շանը լավ պաշտպանություն է պետք անձրևից: Անձրևանոցը կպաշտպանի ոչ միայն խոնավությունից, ուստի խորհուրդ ենք տալիս  շան համար առանձին սրբիչ ունենալ:
  • Սփրեյ միջատներից պաշտպանվելու համար:
  • Առաջին օգնության հավաքածու շան համար:
  • Ջրի բավարար քանակություն շան համար: Քայլարշավի ընթացքում չջրազրկվելը կարևոր է ոչ միայն մարդկանց, այլ նաև շների համար:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated