ԱՐՇԱՎԱԿԱՆ ԲԱԽԻԼՆԵՐ ԵՎ ԳԱՄԱՇՆԵՐ

February 11, 2025

Ձյան ժամանակ կամ թաց տեղանքով արշավելիս նույնիսկ ամենալավ և հարմարավետ կոշիկները կարող են անհարմարություն առաջավնել, քանի որ քարերն ու ձյունը վերևից լցվում են կոշիկների մեջ: Այս խնդիրը լուծելու համար օգտագործվում են կոշիկի համար նախատեսված բախիլներ և գամաշներ: Հիմա եկեք հասկանանք, ո՞րն է դրանց տարբերությունը և ինչպե՞ս ընտրել:

 

ԱՐՇԱՎԱԿԱՆ ԲԱԽԻԼՆԵՐ

Արշավական բախիլները գալոշներ են, որոնք  վերևի հատվածում պատրաստված են գործվածքից և կոշիկի վրայից հագնում են ոտքերին: Դրանք  լինում են երկու տեսակի: Առաջինը, երբ բախիլն ամբողջությամբ պատրաստված է գործվածքից, իսկ երկրորդ տարբերակը, երբ ներքևի հատվածը ռեզինից է:

Դրանք օգտագործվում են այն ժամանակ, երբ դրսում թարմ կամ թաց ձյուն է գալիս, կամ երբ երկար ժամանակ սպասվում է խորը ձնաբքի  ընքացքում քայլք: Լրացուցիչ դրանց պահպանում են ջերմությունը: Հաճախ, երբ կան հարմարավետ կոշիկներ, բայց բավականաչափ տաք չեն ձմեռային արշավի համար, կոշիկի բախիլները կարող են լավ լրացում և լուծում լինել:

Այնուամենայնիվ, ծանծաղ ձյան ժամանակ բախիլները հարմար չեն, քանի որ դրանք սահում են չունենալով ծալքավոր ներբան: Կոշիկի բախիլ ընտրելիս շատ կարևոր կետ կա. բախիլը պետք է  ձիգ հագնվի կոշիկի վրա, եթե բախիլը  ազատ է հագնվում, ապա ձյան վրա շարժվելիս կընկնի ոտքից:

 

ԱՐՇԱՎԱԿԱՆ ԳԱՄԱՇՆԵՐ

Արշավական գամաշները (լապտերները) գլանաձեւ գործվածքային ծածկոցներ են՝ ուղղահայաց փականով, սովորաբար կայծակաճարմանդով: Երկու ծայրերում էլ դրանք ձգվում  են ժանյակներով, որպեսզի թույլ չտան ձյունն ու խոնավությունը մտնել կոշիկի մեջ։

Ներքևում գամաշները կցվում են կոշիկներին՝ օգտագործելով ժապավեն, որն անցնում է ներբանի տակ, իսկ առջևում ՝ կեռիկով ամրացվում է։

Ի տարբերություն կոշիկի բախիլների, գամաշները ծածկում են կոշիկի միայն մի մասը: Դրանք թեթև են, կոմպակտ, թույն են տալիս շարժվել տարբեր ռելիեֆ ունեցող տարածքներում։

Գամաշները կարող են օգտագործվել ամբողջ տարվա ընթացքում: Գամաշները լավ պաշտպանում են շալվարը կեղտոտվելուց (ավելի հեշտ է լվանալ գամաշները, քան շալվարը), վնասվածքներից, կանխում են թրջվելը, երբ քայլում եք առավոտյան ցողով ծածկված տեղանքում, ձմռանը չեն թողնում, որպեսզի կոշիկի մեջ ձյուն լցվի:

Կան ցածր և բարձր մոդելներ, վերցրեք բարձր մոդել, դա ավելի հարմար է: Կոշիկի գամաշների (լապտերների) գործվածքները ամուր և անջրանցիկ են: Ավելի լավ է, եթե դրանք պատրաստված են մեմբրանից (օրինակ ՝ Gore-Tex), ինչը թույլ է տալիս խոնավությանը  գոլորշիանալ դեպի դուրս ՝ թողնելով կոշիկներն ու ոտքերը չոր ։

Գամաշների մոդելները, այսպես թե այնպես, նման են իրենց դիզայնով: Բայց կա մեկ էական տարբերություն՝  ժապավենի պատրաստման նյութը, որն անցնում է կոշիկի տակով։ Ավելի լավ է ընտրել մալուխից պատրաստված բախիլներ, քանի որ մալուխն ավելի ամուրն է: Կայծակաճարմանդը պետք է անպայման փակվի փականով, որպեսզի ջուր չմտնի ներս: Այն կարող է տեղակայվել հետևի, կողքի կամ առջևի մասում: Ավելի հարմար տարբերակ է կայծակաճարմանդը  դիմացից լինի:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated