ԱՐՏԱՆԻՇ ԼԵՌ

February 12, 2025

Արտանիշ Լեռ

Արտանիշ լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արևելյան մասում՝ Արտանիշ թերակղզու վրա և բաժանում է Մեծ և Փոքր Սևանները։ Միակ լեռը, որտեղից իր ամբողջ գեղեցկությամբ պատյանից դուրս է գալիս Հայաստանի չքնաղ մարգարիտը՝ Սևանա լիճը։
Լեռն ունի ծովի մակերևույթից 2460 մ բարձրություն: Հարաբերական բարձրությունը՝ 500-600 մ։
Արշավի առանձնահատկությունն այն է, որ լեռը դիտարկվում է որպես երկրորդական օբյեկտ, քանզի ֆենոմենը դա Սևանա լիճն է:
Ասես երկնքի պրիզմայի միջով բեկված մի տարածություն, որը իր մեջ է կլանում կապույտ սպեկտրի բոլոր երանգները։

Արտանիշի վրա սովորաբար քամու ուժգնությունը մեծ է։ Սակայն այն ասես չորս կողմից հրող մի վերացական ուժ լինի, որը ողջագուրվելով քեզ հետ իր թափանցիկ ձեռքերով, տանում է քեզ դեպի կատարելություն, դեպի գագաթ։
Գագաթից չքնաղ տեսարան է բացվում դեպի Գեղամա ծովը։ Իսկապես որ «ծով»։ Լիճը վերևից ստեղծում է մի հեռանկարային պատրանք, թույլ չտալով տեսնել իր սահմանները…
Հետաքրքիր է նաև երթուղու վերջին հատվածը՝ քայլարշավը լճի երկայնքով, հանդարտ ալիքների ներքո, մինչև Շողակաթ քաղաք:

Թերակղզու ափը հիանալի վայր է նաև վրանային արշավների համար։ Արտանիշ լեռը համապատասխան տարբերակ է էքստրեմալ ձմեռային վերելքներիհամար։

 

 

 

Լուսանկարները՝ Սարգիս Ալթունյանի, Գաբրիել Միրակյանի, Տատյանա Ռոստոմյանի:

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated