ԲԱԲԵՐԴ

February 12, 2025

Արարատի մարզ, Խոսրովի պետական արգելոց, «Գիլան» արգելավայր

Արարատի մարզում՝ Խոսրովի արգելոցի «Գիլան» արգելավայրի տարածքում, որտեղ միախառնվում են Ազատ գետի Աղջո ու Գլան վտակները, պահպանվել են Բաբերդ բնակատեղիի հետքերը։ Վերջինս վաղ միաջնադարյան բնակատեղի է, որը, ըստ մեզ հասած վերջին տվյալների՝ հայաթափումից հետո, ունեցել է փոքրաթիվ բնակչություն՝ 96 հոգի, բնակչության հիմնական մասը մահմեդական (իսլամ)։ Պատմական ստույգ տեղեկություններ բնակավայրի մասին չեն պահպանվել։ Միակ հիշատակությունը 19-րդ դարի հայ բանաստեղծ, պատմաբան և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանինն է, ըստ որի, բնակավայրի անվանունը ծագել է բերդ բառից։

Բնակավայրի ավելի կենտրոնական հատվածում պահպանվել է սրբատաշ, բազալտով կառուցված 5-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցին։ Եկեղեցին ուղղանկյուն ծավալ ունի, որի պայտաձև ավագ խորանը դուրս է եկեղեցու ընդհանուր ծավալից։ Հատկապես նկատելի են կիսավեր քանդակազարդ խոյակները և կենտրոնական մասում խաչաքանդակով որմնակամարը։ Գավիթը եկեղեցու հարավային կողմում է, որն այժմ ավերակ է։

Ըստ եկեղեցու շարվածքում պահպանված արձանագրության՝ բնակատեղին գոյատևել է մինչև 17-րդ դար և հայաթափվել 1604 թվականին՝ պարսից Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի ժամանակ։

Եկեղեցուն կից կա գերեզմանոցը, որտեղ կան 5-14-րդ դդ. տասնյակ խաչքարեր։ Իրականացված մաքրման աշխատանքների ժամանակ՝ 1980-ական թթ․, այստեղ հայտնաբերվել է հունարեն արձանագրություն, որը հայերեն թարգմանաբար նշանակում է «Առողջություն» և «Երանություն»։

 

Հոդվածը կազմվել է  ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated