Դեպի արկածներ ու նոր բարձունքներ տանում են ճիշտ մոտիվացիան և իհարկե ոտքերը: Արշավի ընթացքում ոտքերը անցանկալի վնասվածքներից պաշտպանելը անչափ կարևոր է: Մեկ անցանկալի վնասվածք, և ամբողջ արշավը կարող է «տապալվել»:
Ստորև ներկայացված խորհուրդները հատկապես օգտակար կլինեն սկսնակ արշավականների համար:
Եվ այսպես՝
- Մեծ ուշադրութուն դարձրեք արշավական կոշիկների ընտրությանը: Դրանք պետք է համապատասխանեն Ձեր ընտրած երթուղու տեսակին:
- Արշավական կոշիկներ գնելիս դրանք փորձեք այն նասկիով, որոնք պատրաստվում եք հագնել արշավի ընթացքում:
- Երբեք նոր գնված արշավական կոշիկներով մի գնացեք արշավ: Մինչ արշավը դրանք հագեք քաղաքում և թույլ տվեք, որպեսզի դրանք հարմարվեն Ձեր ոտքերին:
- Երբեք մի հագեք կարճ նասկիներ: Հագեք այնպիսինները, որոնք Ձեր ոտքից քայլելու ընթացքում դուրս չեն գա, պատճառ դառնալով կոշտուկների առաջացմանը: Իսկ առավել լավ կլինի, եթե ընտրեք հենց արշավների համար նախատեսված հատուկ նասկիներ:
- Միշտ Ձեր հետ վերցրեք փոխնորդ նասկիներ: Արշավի ընթացքում ոտքերը երկար ժամանակ կոշիկերի մեջ լինելով քրտնում են, իսկ դա մեծացնում է կոշտուկների առաջացման հավանականությունը: Այդ իսկ պատճառով, ոտքերը պետք է միշտ չոր լինեն:
- Ճիշտ ամրացրեք արշավական կոշիկների կոշկաթելերը (шнурки): Պետք չէ այնքան ձիգ ամրացնել, որ խանգարի արյան շրջանառությանը, բայց նաև թույլ ամրացենլը կարող է խնդիրներ առաջացնել: Թույլ ամրացնելու դեպքում ոտքը կոշիկի մեջ ամուր չի նստում, ավելի պարզ ասած «խաղում է», իսկ դա ոչ միայն կարող է նպաստել կոշտուկների առաջացմանը, այլև կարող է հանգեցնել ոտքի լուրջ վնասվածքներ ստանալուն: Հատկապես լեռան գագաթից իջնելուց՝ վայրէջքների ժամանակ թույլ ամրացրացրած կոշկաթելերը կարող են պատճառ դառնալ, որ ոտքը ոլորվի:
- Այնուամենայնիվ, կոշտուկների առաջացման դեպքում միանգամից դրանք ծածկեք փափուկ պլաստերներով:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի