Complexity

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 2025 | 7 օր

7 օր / 6 գիշեր Առկայություն : 20.07-25․07․2025,

D
M
S
Left until start

7 օր / 6 գիշեր

Առկայություն : 20.07-25․07․2025, 20.08-27․08․2025

 

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԳԱԳԱԹ

Արարատ լեռը հանդիսանում է ոչ միայն Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր կետը, այլ նաև Հայաստանի խորհրդանիշը։ Մեր ակումբն 8 տարի շարունակ իրականացնում է 5000+ լեռների վերելքներ, որոնցից ամենանշանակալիցն է Արարատ լեռը(5137մ)։

Արարատ լեռն, անշուշտ, գեղեցիկ է Հայաստանից, եկե՛ք միասին պարզենք, թե որքան գեղեցիկ է Հայաստանը՝ Արարատի գագաթից։

Այս տարի կունենանք Արարատ լեռան վերելքի 2 ամսաթվեր․

  • 20.07 – 25.07․2025
  • 20.08 – 27.08.2025

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել կամ գրել +37444880058 համարին (WhatsApp, Telegram, Viber):

Ուղևորության և վերելքի մանրամասները ստորև․

 

 

ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ

 

ՕՐ 1․ ԵՐԵՎԱՆ – ԿԱՐՍ – ԲԱՅԱԶԵԹ

Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան — Վրաստան -Թուրքիա ճանպարհներով: Սկզբում կայցելենք Կարս, կտեսնենք Կարսի բերդը և Սրբ Առաքելոց եկեղեցին, որից հետո կճաշեբք Կարսում: Քաղաքում շրջելուց հետո կուղևորվենք Բայազեթ։
Մասնակիցները կգիշերեն Բայազեթի հյուրանոցում:

 

ՕՐ 2. ԱՐԱՐԱՏ․ ԱՌԱՋԻՆ ՃԱՄԲԱՐ (3200Մ)

Խումբը Բայազեթից լեռնային մեքենաներով կբարձրանա 2200 մ դեպի Արարատ լեռը, որտեղից էլ կսկսվի քայլելու ճանապարհը:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3300 մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը, որտեղ էլ կգիշերեն վրաններում։

 

ՕՐ 3․ ԱՐԱՐԱՏ․ ԵՐԿՐՈՐԴ ՃԱՄԲԱՐ (4100Մ)

Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ մասնակիցները հանգստանալով կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին: Գիշերակացը կլինի 4100 մ բարձրության վրա տեղակայված ճամբարում:

 

ՕՐ 4․ ԱՐԱՐԱՏ․ ՎԵՐԵԼՔ ԴԵՊԻ ԳԱԳԱԹ 5137Մ

Գիշերը՝ ժամը 2:00-3:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբարը, այնուհետև 3300 մ վրա տեղակայված ճամբարը և կգիշերենք:

 

ՕՐ 5․ ՎԵՐԱԴԱՐՁ ԲԱՅԱԶԵԹ

Նախաճաշից հետո մասնակիցները կիջնեն մինչև ստորոտ, այնուհետև կտեղափոխվեն դեպի Բայազեթի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ: Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը։

 

ՕՐ 6․ ԲԱՅԱԶԵԹ – ՎԱՆ – ԲԱՅԱԶԵԹ

Առավոտյան խումբը կմեկնի Վան, ճանապարհին այցելելով Բերկրիի հիասքանչ ջրվեժը: Մասնակիցները կայցելեն Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին և ժամանակի մեջ տեղավորվելու դեպքում՝ կլողան Վանա լճում։ Խումբը կմեկնի դեպի Տուշպա ամրոցը (Վանի բերդ, 9-րդ դար մ.թ.ա.), որտեղ պահպանվել են Սարդուրի և Արգիշտի արքաների դամբարաններն ու սեպագրերը: Վանից կվերադառնանք Բայազեթ և կգիշերենք:

 

ՕՐ 7․ ԲԱՅԱԶԵԹ – ԿԱՐՍ – ԵՐԵՎԱՆ

Խումբը առավոտյան կուղևորվի հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի, որից հետո կվերադառնանք Երևան:

 

ՀԱՆԴԵՐՁԱՆՔ

  • պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • տերմո հագուստ
  • տաք փոխնորդ հագուստ
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • անձրևապաշտպան բաճկոն
  • Ֆլիսե բլուզ
  • քնապարկ -2-ից -5 C ջերմաստիճանի համար
  • քայլարշավային ձեռնափայտեր
  • զանգապաններ (гамаши, бахилы)
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
  • ձմեռային և ամառային գլխարկ
  • դեղատուփ
  • լեռնային արևային ակնոց
  • արևապաշտպան քսուք
  • գլխի լապտեր
  • Թերմոս

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ՝

950$-ին համարժեք ՀՀ դրամ

 

ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

  • տրանսպորտի ծառայությունը
  • գիշերակացը բարձրակարգ հյուրանոցում
  • Լեռնային ուղեկցորդների ծառայությունը
  • խոհարարի ծառայությունը լեռան վրա
  • երեքանգամյա սնունդը լեռան վրա
  • ծանր ուսպարկերի տեղափոխումը՝ ձիերով
  • վրանների, ներքնակների, կատվիկերի տրամադրումը
  • Էքսկուրսիան Վանում
  • վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար
  • վերելքի թույլտվությունը

 

ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

  • անձնական հանդերձանքը
  • սնունդը ճանապարհորդության ընթացքում
  • Անիի մուտքավճարը

 

Կարևոր՝

  • Խումբը կուղեկցի Հովհաննես Ասոյանը և տեղացի ուղեկցորդներ։
  • Armland լեռնային ակումբը Ձեզ կուղորդի ճիշտ գույք և հանդերձանք ձեռք բերելու հարցում, իսկ ակումբի հետ համագործակցող խանութում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար։
  • Արարատ լեռան վերելքի ժամանակ մասնակիցների ծանր ուսապարկերը կտեղափոխվեն ձիերի միջոցով: Կախված եղանակային պայմաններից, հնարավոր է ևս մեկ օր մնալ լեռան վրա, որի համար մասնակիցներից լրացուցիչ ծախս չի պահանջվի:
  • Վերելքից հետո բոլոր մասնակիցներին կհանձնվեն սերտիֆիկատներ  Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիայի և Արմլենդ արշավական ակումբի կողմից՝ Արարատ լեռը բարձրանալու կապակցությամբ։

 

6 պատճառ ինչու՞ բարձրանալ Արարատ լեռ ArmLand ակումբի հետ

Ոլորտում 10 տարվա փորձ

Ակումբը 10 տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ, որոնցից հատկանշական են բարձր լեռնային վերելքները, ինչպիսիք են՝ Արարատը, Կազբեկը, Էլբրուսը, Դեմավենդը, Կիլիմանջարոն։

Փորձառու անձնակազմ

Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ

200-ից ավել դրական արձագանքներ

Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով

Անցնել

Նախապատրաստական աշխատանքներ

Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում

Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ

Բոլոր մասնակիցներին վերելքից հետո տրվում են սերտիֆիկատներ Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից

Անվտանգություն

Ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը։

 

ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ վերելքի մասին ֆիլմը

Հեղինակ՝ Sako Hovhanesian Hanno

Ամուսնության առաջարկություն գագաթին

Երազանքներն իրականանում են լեռներում

On Sale

AMD

Only 4 spots left
M
S

Share

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit.

Must Know

Safety starts long before the hiker heads onto the trail. With effective pre-planning and research, many accidents and hazards.

Realated Posts

Ready to find your limits

Extreme skiing and adrenaline rush tour