6 օր / 5 գիշեր
Առկայություն : 20․08-26․08․2025
Հայաստան-Ռուսաստան
Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր գագաթ՝ Էլբրուս լեռ (5642մ):
Լեռան ալպինիստական բարդությունը՝ 1B
Վերելքի մասնակցության համար լեռնագնացության փորձը ՊԱՐՏԱԴԻՐ Է։
Երթուղի
Օր 1․ Երևան – Վրաստան – Տերսկոլ
Խումբը Երևանից կմեկնի հայ-վրացական սահման, այնուհետև անցնելով Լարսի անցակետը մուտք կգործի ՌԴ և կուղևորվի դեպի Կաբարդինո Բալկարիայի հանրապետության՝ Տերսկոլ գյուղաքաղաք: Այնտեղ կգիշերենք հյուրանոցում:
Ընդհանուր առմամբ ճանապարհի անցման տևողությունը կազմում է 13-14 ժամ:
Օր 2․ Էլբրուս․ Ազաու կայան
Առավոտյան խումբը կմեկնի դեպի Ազաուի ճոպանուղու կայան: Այստեղ կհանձնենք ծանր ուսապարկերը, որոնք կտեղափոխվեն ձնագանաց մեքենաներով (Ратрак)։ Խումբը ճոպանուղիով կբարձրանա մինչև 4000մ բարձրություն, որտեղից էլ կսկսենք քայլել դեպի 4100մ․-ի “Приют 11” կայան:
Գիշերակացը “Приют 11” կայանում։
Օր 3․ Էլբրուս․ Պաստուխովի ժայռ
Կլիմայավարժեցում
Նախաճաշից հետո խումբը կանցնի կլիմայավարժեցում, որի ժամանակ մասնակիցները կբարձրանան մինչև 4800մ.- ի վրա գտնվող Պաստուխովի ժայռ և կվերադառնան կայան՝ գիշերելու:
Օր 4․ Վերելք Էլբրուս լեռ․ Գագաթ
Գիշերը ՝ ժամը 12:00-1:00 մասնակիցները կսկսեն վերելքը դեպի Էլբրուս լեռան գագաթ (5642մ): Վերելքը կտևի մոտ 12-13 ժամ: Գագաթ հասնելուց հետո կիջնենք “Приют 11” կայան։
Գիշերակացը՝ “Приют 11” կայանում
Օր 5․ Ազաու – Ստեփանծմինդա
Վաղ առավոտյան կիջնենք Ազաու գյուղ , լոգանք կընդունենք և կուղևորվենք դեպի Վրաստան՝ Սփեպանծմինդա և կգիշերենք հյուրատանը:
Գիշերակացը՝ Ստեփանծմինդայում հատուկ է նախատեսված, որպեսզի խմբի անդամները երկար ճանապարհից հետո հնարավորություն ունենան հանգստանալ, ապա շարունակել ճանապարհը դեպի Երևան:
Օր 6․ Վերադարձ Երևան
Թբիլիսիում վրացական համեղ ճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Երևան։
Օր 7. Պահեստային օր
Կախված եղանակային պայամաններից՝ հնարավոր է անցկացնել ևս մեկ պահեստային օր լեռան վրա, որի համար յուրաքանչյուր մասկանցից հավելավճար կպահանջվի (մոտ 2000-2500₽)
Հանդերձանք
-
Պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
-
Թերմո հագուստ
-
2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
-
Քնապարկ (-5 -10 C)
-
Զանգապաններ
-
Ձմեռային և ամառային գլխարկ
-
լեռնային արևային ակնոց
-
գլխի լապտեր
-
զսպանակակեռիկներ 2 հատ (карабин)
-
Անվտանգության գոտի
-
Լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
-
Տաք փոխնորդ հագուստ
-
Անձրևապաշտպան բաճկոն
-
Քայլարշավային ձեռնափայտեր
-
ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
-
Դեղատուփ
-
Արևապաշտպան քսուք
-
Սառցահատ
-
Կատվիկներ
Արժեքը՝ 890$-ին համարժեք ՀՀ դրամ
Խմբում մասնակիցների առավելագույն քանակը՝ 10 հոգի (ներառյալ 2 ուղեկցորդները)
Արժեքը ներառում է
-
Տրանսպորտի ծառայությունը
-
Գիշերակացը հյուրանոցում (2 գիշեր)
-
Գիշերակացը լեռան վրա
-
Ծանր ուսապարկերի տեղափոխումը հատուկ մեքենաներով (Ратрак)
-
ճոպանուղու տոմսերը
-
Ուղեկցորդների ծառայությունը
-
Վերելքի թույլտվությունը
-
Փրկարարական ծառայությունը
Արժեքը ՉԻ ներառում
-
սնունդը լեռան վրաՍննդի ընտրությունը կանենք խմբի բոլոր մասնակիցներով:
-
Անձնական լեռնային գույքն ու հանդերձանքը
Կարևոր՝
Խումբը կուղեկցի՝ Արտյոմ Մարտիրոսյանը և տեղացի ուղեկցորդները
- Մասնակիցները վերելքից առաջ կունենան փորձնական վերելք Արագած լեռան Արևմտյան գագաթ, որից հետո բավարար պատրաստվածություն ունեցող մասնակիցները կուղևորվեն դեպի Էլբրուս լեռ:
- Վերելքից առաջ «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի» ֆեդերացիայում մասնակիցները կհանդիպեն փորձառու լեռնագնացների հետ, որի ժամանակ կանցկացվի լեռնային պատրաստվածության դասընթաց:
- Լեռնային գույք ձեռք բերելու հարցում մեր ակումբի հետ համագործակցող խանութներում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար:
- Վերելքից հետո բոլոր մասնակիցներին կհանձնվեն սերտիֆիկատներ Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիայի և Armland ակումբի կողմից՝ Էլբրուս լեռը բարձրանալու կապակցությամբ։