ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

February 12, 2025

Տավուշի մարզում է գտնվում Դիլիջան ազգային պարկը: Այն ստեղծվել է 1958 թվականին: Սկզբնապես եղել է որպես արգելոց, իսկ 2002 թվավականին վերափոխվել է ազգային պարկի: Ստեղծման գլխավոր նպտակտը բուսական և կենդանական աշխարհի պահպանումը, հարստացումը և տեղական պայմաններում նոր տեսակների ստացումն է։ Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը: Ազգային պարկը ընդհանուր տարածքը կազմում է մոտ 24000 հեկտար տարածություն: «Դիլիջան» ազգային պարկը բաժանված է 4 տեղամասերի, դրանք են. 1. «Դիլիջան» 2. «Շամախյան» 3. «Հաղարծին» 4. «Գոշ»:

 

Դիլիջան Ազգային Պարկի բուսաշխարհը

Զբաղեցնելով ՀՀ տարածքի մոտ 1%-ը՝ այն իր մեջ ընդգրկում է Հայաստանի անոթավոր բույսերի ավելի քան 25%-ը՝ 977 տեսակ: Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Հիմնականծառատեսակներնեն՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի։ Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը, անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ:

 

Ճարտարապետական կոթողներն ու բնական հուշարձանները

Պարկի տարածքում են գտնվում Պարզ և Գոշ (տզրկա) լճերը, Աղավնավանքի կենու պուրակը, հանքային ջրի աղբյուրներ: Պարկի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ է գտնվում միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններ հանդիսացող Հաղարծին վանքը (11-13-րդ դարեր) և Գոշավանքը (Նոր Գետիկի վանք 12-13-րդ դարեր): Պարկի տարածքում է գտնվում Մաթոսավանքը (10-13-րդ դարեր), Ջուխտակ վանքը (12- 13-րդ դարեր), Աղավնավանքի ս. Աստվածածին անապատ եկեղեցին (11-13-րդ դարեր):
Ազգային պարկը ներկայումս առաջարկում է մի շարք հետաքրքիր էկոերթուղիներ:

 

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated