ՁՄԵՌ ՊԱՊ ԱՐՇԱՎ

February 12, 2025

Բարեգործական այց Խնձորուտ և Ազնվաբերդ գյուղեր

Դեկտեմբերի 22-ին  կայացավ այդքան սպասված Ձմեռ Պապ բարեգործական արշավը։ Ինչպես արդեն ասել էինք հավաքված ողջ գումարն ուղղվել էր սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերի 3-5 տարեկան 28 երեխայի նվերներ և քաղցրավենիք գնելուն։ Ընդհանուր հավաքված գումարը կազմել էր 277․000 դրամ, որից 55.000 դրամը տրամադրվել է տրանսպորտային ծախսերը հոգալուն , իսկ մնացած 222.000 դրամը ամբողջությամբ ուղղվել է երեխաների համար նվերներ և քաղցրավենիք գնելուն։

Առավոտ կանուխ ArmLand-ի թիմը բարձր տրամադրությամբ ուղևորվեց Վայոց Ձորի սահմանամերձ Խնձորուտ գյուղ, որտեղ ամբողջ գյուղն արդեն սպասում էր մեր գալուստին։ Ոգևորությունը մեծ էր, ստացված տպավորություններն աննկարագրելի։ Երեխաների խանդավառ ժպիտներն ու շողշողացող աչուկները մեր աշխատանքի լավագույն վարձատրությունն էին։
Դրական էմոցիաներով ու էներգիայով լիցքավորված հրաժեշտ տվեցինք մանուկներին ու շտապեցինք սար բարձրանալ։ Անանուն սարն էլ անվանակոչեցինք “Ձմեռ Պապ”։ Վերևում երգ, պար, ուրախաթյուն….
Օրը լավագույնս կարելի էր համարել ստացված։ Բոլորը բավարարված էին ու երջանիկ։ Վերադարձանք Երևան մեզ հետ Խնձորուտից բերելով մի կաթիլ մանկություն։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներից ու նաև նրանց, ում շնորհիվ կայացավ այս արշավը։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated