ԷՔՍՊԵԴԻՑԻՈՆ ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՏԵՍԻԼՔ ԼԵՌ

February 12, 2025

02.12.2018թ.Տավուշի մարզ,Տեսիլք լեռ 1372 մ.,որը գտնվում է Իծաքարի լեռներում,Գանձաքար գյուղի մոտ։Լեռան վրա 3-րդ,4-րդ հազարամյակի բերդի ավերակներ կան և քիչ հեռու քարանձավ։ Այս արշավը տարբերվում է իր առանձնահատկությամբ։ Առաջին հերթին,որ ##ArmLand##զբոսաշրջային ակումբի ղեկավար՝ Արտյոմ Մարտիրոսյանի ծննդյան օրն էր։ Ինչպես միշտ արշավախումբը հավաքվում է հանրապետության հրապարակում,որտեղից էլ ճանապարհ ենք ընկնում։

Լեռների սիրահար,մեր շատ սիրելի փոքրիկ աղջնակ՝ Թերեզա Արամյանը անակնկալ մատուցեց Արտյոմ Մարտիրոսյանին և բոլոր աշավականներին, հայտնվելով՝տորթը ձեռքին մոմերով վառված։ Քաղցր և բարձր տրամադրություն պարգևելով։ Ու այսպես ուղևորվեցինք դեպի լեռները։ Հասանք Տավուշի մարզ և սկսեցինք քայլել դեպի Տեսիլք լեռը։ Սկզբում ճանապարհը բավականին խոնավ էր և բոլորս հաճելի և ծիծաղ առաջացնող տրամադրություն էինք ստանում ճանապարհի ցեխածածկույթից, որը անընդմեջ ստեղծում է իրավիճակ, որի արդյունքում սայթակում էինք,մի խոսքով խելահեղ հրաշալի բարձր տրամադրություն ունեյինք։

Գագաթին շատ քիչ ժամանակ էր մնում հասնել, սկսեցինք փայտ հավաքել, որպեսզի խարույկ վառենք։Եվ, ի վերջո, հասանք գագաթ, որտեղ միմյանց շնորհավորեցինք սովորություն դարձած կերպով։ Այնուհետև Արտյոմ Մարտիրոսյանի ծննդյան օրը շնորհավորեցինք կոնյակ։ Խարույկ վառեցինք, լավաշ և այլ ուտեստներ տաքացրեցինք։ Զգացողություններն ու տեղում իրականացվող պահերը ուղղակի երջանկություն էին։ Արտյոմ Մարտիրոսյանի կարգախոսը այժմ տեղին է մեջ բերել՝ երազանքներն իրականանում են լեռներում։ Բավականաչափ լուսանկարվեցինք։

Իսկ ես, իմ բնավորության համաձայն, մի պահ խորասուզվեցի մտքերիս մեջ և պառկելով խոտերին հայացքս ուղղեցի դեպի երկինք և դիմացի լեռները։ Ու կրկին անգամ ըմբոշխնեցի իրական ազատության շունչը։ Իմ օրը նորից ու նորից լցվեց երկնային անսահման սիրով։ Հաջորդիվ մեզ սպասվում էր էլ ավելի մեծ հիացմունք և ցանկալի շռայլություն։ Քարանձավ, որն իր անակնկալն ուներ Արտյոմ Մարտիրոսյանի համար։Այս անգամ արշավական Դավիթն էր, ցնցող կերպով շնորհավորանք պատրաստել։ Նախ, մինչ քարանձավ հասնելը, Արտյոմ Մարտիրոսյանը կատակի ենթատեքստով լուրջ-լուրջ ասաց, որ արջ կա մոտակայքում, փորձելով այդպես խմբի անդամների զգոնությունը։ Սակայն բոլորս ոգևորված ասացինք․— եկեք գնանք, տեսնենք ու կերակրենք արջին։

Մտանք քարանձավ և մեզ հաճելի և ուրախացնող էր այն, որ երաժշտություն էր հնչում ու հենց այդ պահին իր թաքստոցից դուրս եկավ փոքրամարմին Դավիթը, սակայն լի ու մեծ կամեցողությամբ և սրտով։Շատ գեղեցիկ ու տպավորիչ ստացվեց Դավիթի անակնկալը։ Այս ամենից հետո ես լիովին տրվեցի քարանձավի այն բոլոր հատվածներին, որտեղ հնարավոր էր մագլցել։ Երեխայի նման մեծ հրճվանքով այս ու այն քարաճեղքերից բռնվելով բարձրանում էի քարանձավի խորության մեջ։ Տպավորությունները խելահեղ հաճելի էին։ Դուրս եկանք քարանձավից ու ետ վերադարձանք քաղաք։ Բայց քանի որ ցեխածածկույթի հետևանքով բոլորիս կոշիկները բավականին ցեխոտվել էին, մոտակա աղբյուրին մոտեցանք և մաքրցինք կոշիկները։ Գոյացել էր մեծ հերթ։ Վերադարձանք՝ գերագույն հաճույք, մեծ բավականություն ստացած։Այն բոլոր հիշողությունները, որոնք լեռների, ձորերի և բնության հետ են կապված դրոշմվում էր մեր սրտերում։

 

Հեղինակ ՝ Արմեն Ստեփանյան

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated