ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ

February 12, 2025

Գառնու Տաճար

Երևանից ընդհամենը 25 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանում պահպանված միակ հեթաոսական տաճարը, որ ամնեմ տարի իր մոտ է բերում հազարավոր զբոսաշրջիկների։ Գառնու տաճարն ունի ինքնատիպ ու հետաքրքիր պատմություն։

Ինչպե՞ս եղավ, որ տաճարը պահպանեց մինչև մեր օրեր, ու՞մ էր նվիրված այն,  ճարտարապետական ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի և այլն։ Հարցեր որոնց պատասխանները Դուք գտնեք մեր հոդվածում։

 

Ինչպե՞ս հասնել Գառնի

Գառնի հասնելու համար կան մի քանի տարբերակներ։ Քանի որ, այն շատ մոտ է քաղաքին դուք ոչ մի դժվարություն չեք ունենա, ընդամենը մի քանի րոպե և դուք արդեն տեղում եք։ Կարող եք գնալ սեփական մեքենայով կամ էլ օգտվել Գառնի տանող հասարակական տրանսպորտից, որը Ձեզ բարեհաջող տեղ կհասցնի։

 

Մինչ Գառնի հասնելը

Մինչ Գառնի հասնելը անպայման կանգ առեք Չարենցի կամարի մոտ։ Այն գտնվում է ճանապարհի աջ կողմում։ Չարենցի կամարից գեղեցիկ տեսարաններ են բացնում դեպի Արարատյան դաշտ ու Արտաշատ։ Դե, իսկ գլխաավոր սիմվոլը հեռվում վեհորեն վեր խոյացող Արարատն է՝ իր ողջ հմայքով։

 

Ինչու՞ Գառնի

Բնակավայրը հիմնել է Հայկ Նահապետի ծոռ Գողամը, ով ի պատիվ իր թոռան՝ Գառնիկի, տաճարն անվանակոչել է Գառնի։

 

Գառնու  մասին  առաջին հիշատակությունը

Ամրոցի մասին առաջին անգամ հիշատակում է հռոմեացի պատմիչ Տակիտոսը՝ Gornea ձևով։ Գառնիում տաճար եղել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից։ Հայ-հռոմեական պատերազմը, որը սկիզբ էր առել առաջին դարում, տաճարի ավերման պատճառն է դառնում։ Տաճարն ավերվում է հռոմեացի զորավար Կորբուլոնի կողմից։ Սակայն 64թ․-ին հայոց Տրդատ Առաջին թագավորին հաջողվում է պարտության մատնել հռոմեական զորքերին, որից հետո հռոմեացի  Ներոն կայսրը՝ ճանաչելով Տրդատի թագավորությունը, նրան հրավիրում է Հռոմ և մեծամեծ նվերների հետ միասին նրան տալիս նաև մեծ ռազմատուգանք, որի մի մասով վերականգնում է ավերված Արտաշատը, մյուսով՝ Գառնու տաճարը։

 

Ամրոցի կառուցվածքը

Ամրոցը ներառում է մի քանի առանձին տեղակայված շինություններ՝

  • Տաճար (1-ին դար)
  • Եկեղեցի (7-րդ դար)
  • Թագավորական պալատ
  • Բաղնիք (3-րդ դար)

 

Տաճար

Տաճարը նվիրված էր Միհրին։ Միհրը հայոց դիցարանի լույսի, մաքրության աստվածն էր։Որպես լույսի խորհրդանիշ՝ նա հաճախ պատկերվել է ցուլի կերպարանքով՝ խավարի դեմ մենամարտելիս։ Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսվա 8-րդ օրը կոչվում էր նրա անունով, իսկ յոթերորդ ամիսը, որը համապատասխանում է  այժմյան փետրվար ամսին, կոչվում էր՝ Մեհեկան։ Միհրի անունից է ծագում նաև հին հայոց հեթանոսական սրվբավայրերի ընդհանուր անվանումը՝ Մեհեկան։

Տաճարը կանգնած է բարձր պատվանդանի վրա և շրջապատված է 24 սյուներով։ Դեպի տաճար տանող աստիճանները 9-ն են, բայց դրանք այնքան բարձր են, որ արագ բարձրանալ հնարավոր չէ։ Բարձրանալիս՝ մարդն ակամայից խոնարհվում է։ 301թ․-ին, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո, տաճարը օգտագործվում է որպես ամառային տաղավար, որը նախատեսված էր թագավորների համար։

1679թ․-ին ավերիչ երկրաշարժի պատճառով տաճարը հավասարվում է հողին։ 20-րդ դարի 60-ական թվականներին սկսվում են տաճարի վերանորոգման աշխատանքները, իսկ 1974թ․-ին այն արդեն վերակառուցված էր։ Սրբավայրի փոքր չափսերը վկայում են այն մասին, որ դրանում գտնվում էր միայն Միհրի արձանը, իսկ պաշտամունքային արարաողությունները տեղի էին ունենում տաճարի դիմացի հատվածում։

 

Եկեղեցի

Տաճարին կից պահպանվել են Սուրբ Սիոն եկեղցու ավերակները։ Կառուցվել է 659 թվականին։ Պատվիրատուն եղել է Ներսես Գ Շինող կաթողիկոսը։ Եկեղեցին իրենից ներկայացնում է խաչաձև կենտրոնագմբեթ բոլորաձև կառույց։ Չորս միանման խորանները կազմում են հավասարաթև խաչ, որի թևերի միջև տեղադրված են քառանկյուն հատակագծով մեկական ավանդատներ։

 

Ամրոց

Երկհարկանի ամրոցը գտնվում էր տաճարի արևմտյան կողմում։ Նրա հարավային մասը գլխավոր դահլիճն էր, իսկ հյուսիսային մասը բնակելի էր։ Ստորին, նկուղային հարկի տարածքը ծառայում էր տնտեսական նպատակների համար, մասնավորապես, այստեղ գտնվում էին գինու պահեստները։ Սենյակներից մեկում պահպանվել են գիպսի մուգ կարմիր գույնի հետքեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ պալատի սենյակներն ունեցել են հարուստ ձևավորումներ:

 

Բաղնիք

Բաղնիքը գտնվում է ամրոցի հյուսիսային կողմում։ Այն կառուցվել է 3-րդ դարում և կազմված է հինգ շինություններից՝ հանդերձարան, լողասենյակ՝ սառը ջրով, լողասենյակ՝ գոլ ջրով, լողասենյակ՝ տաք ջրով, ջուրը տաքացնելու համար վառարաններ։ Աղյուսե հատակը տաքացվում էր ջրի տաք գոլորշիով և կրակի տաք ծխով։ Վառարաններից դուրս եկող տաք գոլորշին և ծուխը նախ անցնում էին տաք ջրով լոգասենյակի հատակի տակով, ապա գոլ ջրով լոգասենյակի հատակի տակով և վերջապես հասնում էին մինչև սառը ջրով լոգասենյակ։ Այսինքն ամեն ինչ նախատեսված է այնպես, որ ջերմության ոչ մի կորուստ չլիներ։ Ջեռուցման նման համակարգը անվանում են «հիպոկաուստ» համակարգ։ «Հիպոկաուստ» համակարգը լայնորեն օգտագործում էին հռոմեական բաղնիքներում։

Բաղնիքի ամենից ուշագրավ մասը, թերևս, երրորդ դարին թվագրվող հատակի խճանկարն է։ Խճանկարի կենտրոնում, բաց կանաչ ֆոնի վրա պատկերված են արական և իգական պատկերներ։ Դրանց շուրջը գտնվում են ձկների, ծովային աստվածությունների պատկերներ։ Հատկապես հետաքրքիր է հունարեն արձանագրությունը, որտեղ ասվում է․

« աշխատեցինք՝ ոչինչ չստանալով»։ Այդ գրության գաղտնիքը այդպես էլ չի վերծանվել։ Կա տարածված կարծիք, որ այդ գրությունը գրել են բաղնիքի շինարարության վրա աշխատող հույն ստրուկենրը։ Ըստ մեկ այլ կարծիքի՝ այն կարող է լինել պատառիկ մեզ չհասած էպիկական մի պոեմից։

 

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated