ԳԵՂԱՐՈՏԻ ՋՐՎԵԺ

February 12, 2025

Արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ

Ծովի մակարդակից 3000մ բարձրության վրա ՝ Արագած լեռան լանջերին է գտնվում Գեղարոտի ջրվեժը։ Այն ընկած է Արագած գյուղից 11 կմ հյուսիս- արևմուտք։ 17 մ բարձրությունից գահավիժող ջրվեժը գտնվում է Քասախ գետի Գեղարոտ վտակի վրա։ Ջրերը սառնորակ են։ Ձմռանը սառցակալում է։ Շատ նման է Թռչկանի ջրվեժին։

Արագած լեռան հյուսիսային գագաթից խառնարանով իջնում ենք հենց Գեղարոտի ջրվեժ։ Այդ արշավի ամենահետաքրքիր մասն է, երբ ականատես ես լինում, թե ինչպես է արևելյան լանջերից սկիզբ առնում Գեղարոտ գետը, որը ներքևում արագացնելով իր հոսքը, գահավիժում է ժայռերից, առաջացնելով Գեղարոտի ջրվեժը։ Վերջինս գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնական հուշարձանների ցանկում։ Ձմռանը ջրվեժը սառցակալում է, իսկ գարնան և ամռան ամիսներին գահավիժում մոտ 17 մ բարձրությունից, լինելով զբոսաշրջիկների սիրելի և զով վայրերից մեկը։

2008 թ․-ին Գեղարոտի ջրվեժը ներառվել է բնության  պետական հուշարձանների ցանկում։

 

ԳԵՂԱՐՈՏԻ ՋՐՎԵԺԻ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated