ԳՈՇԱՎԱՆՔ

February 12, 2025

Գոշավանքի վանական համալիրը գտնվում է Երևանից    կմ, իսկ Դիլիջանից 15կմ հեռավորության վրա։ Համալիրը գտնվում է համանուն Գոշ գյուղում, 1200մ բարձրության վրա։

Վանական համաիրը հիմնադրել է Մխիթար Գոշը։ Նախկինում Գոշավանքից ոչ հեռու եղել է Գետիկ վանք, որը երկրաշարժից ավերվել է։ Այդ ժամանակ Մխիթար Գոշը կառուցում է ներկայիս Գոշավանքը, որը անվանվում է Նոր Գետիկ, իսկ նրա մահվանից՝ 1213թ․-ից հետո կոչվում է Գոշավանք

 

Մխիթար Գոշ

Գիտնական, օրենսդիր, հասարակական գործիչ, հոգևորական, մանկավարժ և առակագիր Մխիթար Գոշը ծնվել է 1120-ական թթ․՝ Գանձակ քաղաքում։ Կրթությունը ստացել է հայրենի Գանձակում։ Ութ տարի սովորելուց հետո Գոշը ստանում է վարդապետի կոչում։ Սակայն դա բավարար չէր Գոշի համար և նա թաքցնելով իր վարդապետական կոչումը մեկնում է Կիլիկիա և շարունակելով ուսումը երկրորդ անգամ է ստանում վարդապետի կոչում։  Նրա իմաստության համբավն այնքան էր տարածվել, որ շատերը, նույնիսկ վարդապետներ և գիտնականներ, եկել են նրա մոտ աշակերտելու։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից նշանավորը  «Դատաստանագիրքն» է։

 

Վանական համալիրն իր կառույցներով

Գոշավանքի վանական համալիրը կառուցվել է  1188թ․-ից մինչև 13-րդ դարն ընկած ժամանակահատվածում։ Վանքի գլխավոր եկեղեցին Սբ․ Աստվածածինն է։ Այն իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույց։ Կառուցվել է Հաթերքի Վախթանգ իշխանի և նրա կնոջ՝ Արզուխաթունի հովանավորությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն հորինվածքով գավիթը։ Հատկապես հիացնում է ութասյուն երդիկավոր գմբեթը։

Սբ․ Աստվածածին եկեղեցուն կից է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ միանավ եկեղեցին։ Նրա հետնամասում են գտնվում Սբ․ Հռիփսիմե և Առաքելոց մատուռներն ու Սբ․ Գրիգոր եկեղեցին։ Գավթից հյուսիս, կամարակապ միաջանցքով նրան է միացած գրատուն-զանգակատունը։ Գրատունը նման է Հաղպատի վանքի գրատանը։ Գրատուն-զանգակատան շենքի հյուսիսարևմտյան կողմում է գտնվում ավերված մի շինություն, որը ենթադրում են, որ եղել է վանքի միաբանության սեղանատունը կամ դպրոցը։ Հուշարձանախմբի զարդն են կազմում Պողոս քարագործ-վարպետի կողմից կերտած խաչքարերը։ Դրանցից մեկն այժմ գտնվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում, իսկ մյուսը՝ վանքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։ Դրանք այնպիսի որկերչական նրբությամբ են կերտված, որ կոչվում են «ասեղնագործ» ։

 

Գոշավանքը կրթական խոշոր կենտրոն

Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից։ Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ, քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչություն, արվեստ, նկարչություն։ Գոշավանքում առաջին անգամ իրավագիտությունը սկսել են ուսումնասիրել որպես աանձին ուղղություն։ Այստեղ կրթվել ու գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական վարդապետը։ Վանքի գրատանը պահվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց մի մասը հրկիզվել է թշնամու արշավանքների ժամանակ։

 

Ինչու՞ Գոշ և Գոշավանք

Ըստ ավանդույթի, երազում Մխիթար Գոշի մոտ է գալիս Աստվածը և ասում է. «Լսի´ր ուշադիր, Մխիթա´ր. յոթ տարին շարունակ լինելու են բերքառատ, որոնց ընթացքում անհրաժեշտ է ամբարվել, քանի որ հաջորդ յոթ տարին լինելու է երաշտ»: Լսելով Աստծուն` Մխիթարը վանքի միջոցներով ամբարներ սարքեց և ամբողջությամբ լցրեց ցորենով: Երբ հասավ օրհասական պահը, նա պատրաստեց մի աման` «գուշ», և այդ ամանով սկսեց բաշխել ժողովրդին հացահատիկը: Դրա համար, նա ժողովրդի կողմից ստացավ «Գուշ» կամ «Գոշ» մականունը:

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated