ԳՈՒԹԱՆԱՍԱՐ

February 12, 2025

Գութանասար անվան ծագումնաբանությունը

Ըստ ժողովրդական պատմվածքների Գութանասար լեռան լանջերին հաճախ լսվել է հայ մշակ գյուղացու երգը՝ գութանով հողը հերկելիս․

 

Գութանի երգը

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

                                             1887թ

Այստեղից էլ առաջացել է լեռան անվանումը՝ Գութանասար։

 

Գութանասար լեռան աշխարհագական դիրքը

Գութանասարը հանգած հրաբխային լեռնագագաթ է՝ Կոտայքի մարզում, պատկանում է Գեղամա լեռնաշղթային։  Գտնվում է Ֆանտան գյուղից մոտ 3կմ հարավ։ Բարձրությունը 2300մ է, հարաբերական բարձրությունը՝ 300-320մ։ Խառնարանը հարավային կողմից է, լեռնազանգվածն ունի հատած կոնի ձև։

 

Գութանասար․ Բնական պաշարները

Գութանասար լեռը հարուստ է պեռլիտի և պեմզայի պաշարներով։ Պեռլիտը հրաբխային ապակի է, արտաքին տեսքից նման է 1-1,5մմ տրամագծով մարգարիտների, որոնք ունեն բնորոշ փայլ։ Լայն կիրառություն ունի շինարարության, սննդի արդյունաբերության(որպես գինու, գարեջրի, մրգային հյութերի ֆիլտր), դեղանյութերի արտադրության մեջ։

Պեմզան(չեչաքար) ծակոտկեն հրաբխային ապար է, լայն կիարառություն ունի հատկապես շինարարության մեջ։ Մասնակի օգտագործվում է նաև հուշանվերների, զարդերի արտադրության մեջ։

 

Գութանասար․ Բուսականությունը

Գտնվելով Գեղամա լեռների լեռնահամակարգում(Սևանա լճի ավազան)՝ Գութանասար լեռան բուսականությունը լեռնատափաստանային է, տեղ-տեղ, հատկապես գագաթային մասում՝ մարգագետնային։  Այստեղ գերակշռում են խոնավ լեռնատափաստանային լանդշաֆտները, կլիման բարեխառն է։ Գութանասար լեռան լանջերին աճում են սիգախոտ, կծմախոտ, փետրախոտ և այլն։ Հաճախ հանդիպում է դաշտամուկ, ճագարամուկ, խլուրդ, իսկ թռչնատեսակներից՝ կաքավ, ավելի ցածրադիր հատվածներում՝ լոր։

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated