Գեղամա լեռներում, Սևանա լճի ափերին, Արագածի լանջերին և այլուր հանդիպում են ք․ա․ 2-3 հազարամյակի քարե հուշարձաններ, որոնց ժողովուրդը անվանում է վիշապաքարեր։ Վերջիններս համարվել են բերիության և առատության խորհրդանիշը և պատկանել են ջրի պաշտամունքին։ Այդ իսկ պատճառով էլ գտնվել են բացառապես գետերի, լճերի, աղբյուրների մոտակայքում և ունեցել են ձկան տեսք։ Վրան հիմնականում քանդակված են ցլի, օձի, արագիլի, խոյի և այլ կենդանիների ու թռչյունների պատկերներ։
Հայտնաբերվել է վիշապաքարերի մոտ 150 օրինակ, որոնք տարածված են Հայկական լեռնաշխարհում։ Հայաստանի տարածքում առկա են 90 հատ։ Ժողովրդական ասույթներում վիշապաքարերը մարմնավորել են ջրի պաշտամունքի աստվածությունների կուռքեր և որոնք կարողացել են վերափոխվել մարդու։ Հայաստանում վիշապները հայտնաբերվել են 1909 թվականին Գեղամա լեռներում, Սեվանա լճից ոչ հեռու գտնվող լեռնային արոտավայրերում։