ԱՐԱԾՈՅԻ ԿԻՐՃ

February 12, 2025

Արշավ Դժոխքի ձորում

Արարատի մարզի հրաշքներից մեկն է համարվում Դժոխքի Ձորը։ Այն իրենից ներկայացնում է երկու կողմից շատ բարձր քարանձավաշատ ժայռեր, որտեղով հոսում է Արածո գետը։ Գտնվում է Նախիջևանի սահմանի մոտ։ Կիրճի խորությունը կազմում է 100-400 մ, իսկ լայնությունը՝ 1.5-80 մ։ Արշավը սկսվում է Տիգրանաշեն գյուղից։ Կիրճը թերևս ամենագեղեցիկներից մեկն է։ Ով մեկ անգամ եղել է Դժոխքի Ձորում, տպավորությունները դեռ երկար կմնան հիշողություննրում։ Սկբում սովորական թվացող ճանապարը հետզհետե սկսում է ապշեցնել։

Չնայած քաղաքից այդքան էլ հեռու չես, բայց թվում է թե գտնվում ես մի ուրիշ աշխարհում, քաղաքակրթությունից հեռու մի վայրում, ուր ոչ-ոք չկա, միայն դու ու խմբիդ անդամները։ Մի քիչ էլ ու թվում է, թե ժայռերը ուր որ է կահտվեն իրար։ Բայց ճանապարհը շարունակվում է։ Լերկ ժայռերի կիսակարմրավուն ապշեցնող երանգները էլ ավելի են կրկնապատկում արշավից ստացված տպավորությունները։ Կիրճում կան դժվարանցանելի հատվածներ։ Դժոխքի Ձորը մտնում է Թեժքար լեռան վերելքի երթուղու մեջ։

Կիրճը շատ հարմար է ժայռամագլցման համար, քանզի չորս կողմից շրջապատված է ուղղահայաց հարթ ժայռերով տարբեր բարդության կատեգորիաների։ Այստեղ նաև կատարվում են պարանով թռիչքներ 65 մ բարձրությունից։

 

 

 

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated