Արշավ դեպի Սմբատաբերդ Արշավը սկսվում է Արտաբույնք գյուղից և ավարտվում Եղեգիս գյուղում։ Արշավի ընթացքում մասնակիցները այցելելում են Սմբատաբերդն ու Ցախաց Քար վանական համալիրը։ Քայլարշավի երկարությունը կազմում է 10 կմ։ Բերդից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռների՝ Գայլեձոր գագաթը, ինչպես նաև Եղեգիս և Արտաբույնք գյուղերը։ Վայրը համապատասխան է աշնանային, գարանանային և ձմեռային արշավներ իրականացնելու համար։...Ավելին
Աղջկաբերդը, որը կոչվել է նաև Կայեն բերդ, գտնվում է Աղստև գետի հովտում, Տավուշի մարզում: Գտնվելով Անտառապատ լեռան գագաթին՝ ամրոցն եղել է անառիկ և օգտագործվել որպես Կայեն գավառի իշխանների նստավայր: ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ Աղջկաբերդը բոլոր կողմերից շրջապատված է բարձր և անմատչելի ժայռերով, պարսպապատված է բրգավոր պարիսպներով: Բերդի պարիսպն ու ներսի շինություննորը կառուցված են բազալտով, որն ունի կապտավուն երանգ:...Ավելին