ԱՂՋԿԱԲԵՐԴ

Աղջկաբերդը, որը կոչվել է նաև Կայեն բերդ, գտնվում է Աղստև գետի հովտում, Տավուշի մարզում: Գտնվելով Անտառապատ լեռան գագաթին՝ ամրոցն եղել է անառիկ և օգտագործվել որպես Կայեն գավառի իշխանների նստավայր:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Աղջկաբերդը բոլոր կողմերից շրջապատված է բարձր և անմատչելի ժայռերով, պարսպապատված է բրգավոր պարիսպներով: Բերդի պարիսպն ու ներսի շինություննորը կառուցված են բազալտով, որն ունի կապտավուն երանգ: Ամրոցի տարածքում պահպանվել են բնակարաններ, ջրամբարներ, բաղնիք և եկեղեցի, որն ունի խաչաձև հատակագիծ: Բերդի մուտքի մոտ կա նաև պահակատուն:

Աղջկաբերդը՝ որպես կառույց, անկասկած ունեցել է մեծ ռազմավարական նշանակություն, քանի որ այն զբաղեցնում է անմատչելի և անառիկ բարձունք:

ԱՆՎԱՆՄԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Աղջկաբերդի անվանման հետ կապված բազմաթիվ ավանդություններ կան: Ըստ ավանդություններից մեկի այս ամրոցում ապրել է մի չքնաղ գեղեցկուհի: Լենկ Թեմուրի հրամանով երեք զինվոր գալիս են այս ամրոց, որպեսզի վերջինիս համար առևանգեն այնտեղ բնակվող գեղեցկուհուն: Աղջկան գողանալիս զինվորնորին տեսնում է մի գյուղացի, որին հաջողվում է գիշերը, երբ զինվորները քնում են, սպանել նրանց և վերադարձնել աղջկան իր բերդը: Լենկ Թեմուրն այդ մասին իմանալով՝ զայրացած հարձակվում է ամրոցի հայ բնակչության վրա: Երկար ժամանակ չկարողանալով հաղթել՝ նա կտրում է ամրոցի ջրամատակարարումը և հաղթում: Աղջիկը, տեսնելով, որ ամրոցը պարտվում է Լենկ Թեմուրին, իրեն գցում է գետը, այդպիսով թողնելով ամրոցին Աղջկաբերդ անվանումը:

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]