ԱԽԹԱԼԱՅԻ ԱՄՐՈՑ

Երևանից 170 կմ դեպի հյուսիս գտնվում է Ախթալայի ամրոցը, որտեղ հետազոտողները հայտնաբերել են հունարեն և վրացերեն գրություններով բազմաթիվ նամակներ: Ախթալայի դարպասները դեռ կանգուն են, ինչպես նաև Սուրբ Աստվածածնի եկեղեցին, մատուռը և շատ այլ շինությունների ավերակներ, որոնք գտնվում են ամրոցի հարևանությամբ: Ճարտարաշինարարական սկզբունքները, որոնցով գլխավորվել են այս շինությունների ստեղծողները, կասկած անգամ չեն թողնում, որ դրանք կառուցողները եղել են հայերը:

Ախթալայի ամրոցը՝ վանական համալիրի հետ միասին, գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Ամբողջ տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, իսկ չորրորդ՝ հյուսիսային կողմից սարահարթ է։ Շրջապատված լինելով բնական ամրություններով՝ այն պաշտպանված է եղել նաև բրգավոր պարսպապատերով։ Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ Կյուրիկյանների տիրապետության ժամանակ։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ 10-րդ դարի պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան  Արևելցին ամրոցը հիշատակում են Պղնձահանք անունով։

Կոստանդնուպոլսում Վասիլի I- ի գահին բարձրացումը կանխորոշեց բյուզանդական արվեստի զարգացման «հայկական» փուլը: Հայ բազմաթիվ արվեստագետներ ու ճարտարապետներ այդ ժամանակաշրջանում աշխատել են կայսերական ղեկավարության ներքո: Նրանք կառուցել են հայտնի Նոր եկեղեցին և վերանորոգել Սուրբ Սոֆիայի եկեղեցու գմբեթը:

Լուսանկարներ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՆՔԵՐԸ

Անցնել
Կարդացեք մյուս վանքերի մասին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]