Главная страница » ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴ — ՄԱՅՐԱԲԵՐԴ
Ստեփանակերտից մոտավորապես 14 կմ հեռավորության վրա է գնվում Ասկերանի բերդը, որը երկու կողմերից շրջապատված է Կարկառ գետի հովտով։ Այն հայտնի է նաև Մայրաբերդ անունով։ Հատկապես ուշագրավ է բերդի պաշտպանական ամուր կառուցվածքը։ Բերդն ամրացված է կրկնապարիսպներով և ունի բարձր շրջանաձև աշտարակներ։ Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ամրոցի պարիսպներն ունեն 2մ հաստություն և 9մ բարձրություն: Որպես դիտակետ ծառայող աշտարակներն իրար են միանում նեղ միջանցքներով:
Ասկերանը որպես զորանոց գոյություն է ունեցել 18-րդ դարի կեսերից։ Այն կարևոր դեր է խաղացել Շուշիի պաշտպանության գործում։ Բերդը մեծ չափով վնասվել է արցախյան պատերազմի տարիներին։ Աշտարակներից մեկի վերին հատվածում դեռ պահպանվում են 90-ականների պատերազմի հրթիռի բեկորների հետքերը:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]