ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑ

Դաշտադեմի ամրոց․ Ձեռակերտ անառիկությունը 

Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում է գտնվում Դաշտադեմի ամրոցը, որը նաև անվանում են Քաղնի։ Ամրոցը կառուցվել է Կամսարական իշխանական տան օրոք։ Ենթադրաբար կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում։

Դաշտադեմի ամրոցի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այն, ի տարբերություն հայկական բազմաթիվ ամրոցների, չի ապավինել բնական պաշտպանությանը: Այն չունի աշխարհագրական այնպիսի նպաստավոր պայմաններ՝ ձորեր, գետեր, ժայռեր, որոնք կապահովեին նրա պաշտմանությունը: Ամրոցի ապահովությունը դրված էր իր հզոր պարիսպների վրա: Եվ, չնայած սրան, այն համարվում էր պաշտպանական ամուր կառույց։

 Ամրոցի համալիրը բավականին հարուստ է եղել իր շինություններով: Տարածքում հայտնաբերվել են երկու եկեղեցի, միջնաբերդ, ջրամբարներ, Խանի պալատ, դրա երկշերտ պարիսպները: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Հնագույն կառույցը միջնաբերդ-դղյակն է, որն իրենից ներկայացնում է եռահարկ շինություն, որն ամրացված է եղել իրեն բոլորող աշտարակներով։ Միջնաբերդ-դղյակը չի ունեցել պատուհաններ և լուսավորությանը միակ աղբյուրը եղել է երդիկը։ Դաշտատեմի ամրոցն ունեցել է նաև ստորգետնյա գաղտնուղիներ, որոնք տանում էին դեպի արմտյան կողմի ձորակը։

1064 թվականին, երբ սելջուկները գրավում են Անի քաղաքը, իրենց տիրապետության տակ են վերցնում նաև Դաշտադեմի ամրոցը: Օտարազգիների տիրապետությունից ամրոցն ազատագրում են Զաքարյան իշխանները:

 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

 

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]