ԷՐԵԲՈՒՆԻ ԱՄՐՈՑ

ԱՄՐՈՑԻ ՄԱՍԻՆ 

Էրեբունի ամրոցը հանդիսանում էր Ուրարտուի ռազմա-վարչական կենտրոնը։ Ամրոցը գտնվում է Երևանի հարավ-արևելյան մասում, բարձրադիր բլրի վրա, որն ի սկզբանե անվանվել է Արին-բերդ։ Այս բլրի վրա միջնաբեդի լավ ընտրված ռազմավարական դիրքը թույլ էր տալիս տեսնել Արարատյան դաշտը և այնտեղ տանող ճանապարհները։

Բլուրն ունի եռանկյունաձև տեսք և ընդհանուր առմամբ զբաղեցնում է 2 հա տարածք։ Ամրոցի հիմնական մուտքը գտնվում է հարավային, առավել հարթ սարալանջում։

Մուտքի մոտ վեր էր հառնում մի սալիկ, որը փաստում էր քաղաքի կառուցման տարեթիվն ու կառուցողի անունը։ Հենց այդ սեպագիր արձանագրության հայտնաբերումը հիմք դարձավ, որպեսզի իմանան Էրեբունի ամրոցի գոյության մասին։

Արձանագրությունն ասում է. «Խալդ Աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների»։

 Ճանապարհի ձախ կողմում գտնվում էր 6 գմբեթանի սյունազարդ նախասրահը, որն ընդգծում էր միջնաբերդի մուտքը։ Այն զարդարված էր վառ որմնանկարներով։ Դեպի նախասրահ տանող աստիճանների երկու կողմերում կանգնեցված էին թևավոր արարածների արձաններ։

 Դարպասից ներս էին մտնում դեպի հրապարակ, որտեղ գտնվում էին ամրոցի երեք ամենակարևոր շինությունները՝

  • Տաճարը
  • Պալատը
  • Տնտեսական մասը
ՏԱՃԱՐ

Տաճարը նվիրված էր Խալդ աստծուն, ով համարվում էր ուրարտացիների գերագույն աստվածը։ Տաճարը բաղկացած էր՝ երկար ճակատային սենյակից, կենցաղային պարագաների պահեստավորման սենյակից, աշտարակից և նախասրահից։

 Տաճարի պատերը ծածկված էին մարդկանց և աստվածների կերպարներով, երկրաչափական և ծաղկային զարդանախշերով։ Առավել բնորոշ կերպար էր Խալդ աստծո կերպարը, որը կանգնած էր  առյուծի վրա և ձեռքին գավազան բռնած։ Հատակի տակ հայտնաբերվել է ջրուղի։

ՊԱԼԱՏԱԿԱՆ ՄԱՍ

Արգիշտիի պալատը բաղկացած էր՝

  • Բնակելի և ծառայողական սենյակներից
  • Սուսիի տաճարից, նվիրված Իուարշե աստծուն
  • Բացօթյա բակից, որին շրջապատող պատերի հարուստ գրառումներից ելնելով այն ծառայում էր գործնական հանդիպումների և ընդունելությունների համար։

 Բացօթյա տարածքից ճանապարհ էր բացվում դեպի Սուսիի տաճար։ Այն հարթ տանիքով փոքր ուղղանկյունաձև տարածք էր։

Աստվածների ուրարտական պանթեոնում բացակայում էր Իուարշա աստվածը։ Գիտնականները հակված են այն կարծիքին, որ Էրեբունին հիմնադրման պահից ի վեր եղել է բազմազգ։ Իուարշան խեթա-լուվիական աստվածներից էր, որոնք ուրարտացիների կողմից նվաճված ազգ էին և կարևոր դեր են ունեցել Ուրարտական պետության համար։ Որպեսզի այդ ազգը շուտ ձուլվի, ուրարտացիները իրենց ամրոցի պալատկան մասում կառուցել են այդ ազգի աստծուն նվիրված տաճար։ Տաճարն ուներ երկու զոհասեղան, որոնցից մեկը գտնվում էր տաճարի ներսում, իսկ մյուսը տաճարից դուրս։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍ

Տնտեսական մասում ուշադրություն էին գրավում հողի տակ թաղված կարասները, որոնք նախատեսված էին գինու, ցորենի, յուղի և այլնի պահպանման համար։ Կարասների վրա ցույց էր տրվում նրանցից յուրաքանչյուրի տարողությունը։

Ինչպես ուրարտական մյուս ամրոցներում, Էրեբունի ամրոցում նույնպես մանրակրկիտ մշակված և կազմակերպված էր ջրամատակարարումը և ջրահեռացումը։ Ամրոցի ջրամատակարարումը ապահովվում էր ատորգետնյա ջրատարներով, որոնք միմյանց միացած կլոր քարե խողովակներ էին։ Խողովակների արտաքին տրամագիծը 40 սմ է, ներքինը 10 սմ և դրանք ամրացված էին կավով։

1968 թվականին Էրեբունու 2750 ամյակին կապակցությամբ Արին-Բերդ լեռան վրա տեղի ունեցավ «Էրեբունի» թանգարանի բացումը, որտեղ ներկայացված են ուրարտական ժառանգության թանկարժեք օրինակներ:

 

Լուսանկարներ

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]