Արարատյան մարզի Լուսառատ գյուղից հարավ է գտնվում հայոց նշանավոր ուխտատեղիներից մեկը՝ Խոր Վիրապը: Վիրապը օձերով ու թունավոր միջատներով լի մի փոս էր, որպեղ նախկինում գցում էին հանցավորներին։ Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ հայոց Տրդատ 3-րդ արքան այստեղ է գցում Գրիգոր Լուսավորչին, ով փորձում էր Հայաստանում քրիստոնեություն տարածել։ Լուսավորիչն այստեղ անցկացնում է մոտ 14 տարի։ Այդ տարիների ընթացքում Տրդատ արքան մահացու հիվանդանում է և լսած լինելով Լուսավորչի հրաշագործությունների մասին, թե ինչպես է նա մարդկանց բժշկում, հրամայում է ազատ արձակել նրան։ Լուսավորչի կողմից բժկվելով արքան քրիստոնությունը դարձնում է պետական կրոն։
642 թվականին հայոց Ներսես Գ կաթողիկոսը վիրապի տեղում մի մատուռ է կանգնեցնում։ Վանքը պատրաստված է սպիտակ կրաքարից, բոլորաձև, կենտրոնակազմ կառույց է՝ ութ սյուներով: Իր կառուցվածքով այն նման է Զվարթնոցին:Մատուռի ավագ խորանից աջ է գտնվում վիրապը, որն ունի 6մ խորություն։
Խոր Վիրապն ունի նաև այլ օժանդակ կառույցներ, ինչպիսիք են բրգաձև պարիսպը, սեղանատունը, խցերը և այլ շինություններ։
Համալիրի կենտրոնական հատվածում գտնվում է Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Նրան արևմուտքից կից է զանգակատունը։ Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր սրահ։ Կառուցվել է 17-րդ դարում։
Բացի սրբատեղի լինելուց, վանքը եղել է նաև կրթական կենտրոն: Վանքում գործող վարդապետական դպրոց սովորելու են եկել նաև Կիլիկիայից: Բացի եկեղեցական կրթությունի, աշակերտներն ուսումնասիրել են նաև փիլիսոփայություն, ճարտարասիրություն, քերականություն: