ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

Թադևոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս), ով Սյունիքում քրիստոնեություն էր քարոզում, անունով էլ հենց կոչվել է Տաթևի վանքը:
Վանական համալիրն ունի մի քանի եկեղեցիներ, որոնցից ամենագլխավորը՝ Սբ Պողոս-Պետրոսը կառուցվել է սյունյաց գահերեց իշխան Աշոտի օժանդակությամբ: Եկեղեցին պատրաստված է բազալտից: Որմնանկարները Տաթևի վանքի անբաժան մասն են: Ավագ խորանում կա գահին նստած Քրիստոսի և իր առաքյալների պատկերները, Սուրբ ծննդյան տեսարանները և այլն: Աշոտ իշխանի և իր կնոջ Շուշանի պատկերները իրնեց տեղն են գտել արևելյան ճակատում:
895թ.-ից Տաթևում սկել է գործել համալսարան՝ Հովնան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից գործել է նաև մատենադարան, որը սակայն շատ երկար չի գոյատևել: Այնտեղ պահվում էին ժամանակ ձեռագրերը, որոնք հետո տեղափոխվել են Էջմիածին, այնուհետև՝ Մատենադարան:
1087թ.-ին կառուցվել է Սբ Աստվածածին եկեղեցին: Սբ Պողոս եկեղեցին 1295ո.-ի երկրաշարժից կործանվելուց հետո, վերակառուցվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից: Տարիների ընթացքում բազմաթիվ այլ եկեղեցիներ իրենց տեղն են գտել Տաթևի վանական համալիրում:

Լուսանկարներ

tatev-monastery
Տաթևի վանք

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]