Արշավ դեպի Սմբատաբերդ
Արշավը սկսվում է Արտաբույնք գյուղից և ավարտվում Եղեգիս գյուղում։ Արշավի ընթացքում մասնակիցները այցելելում են Սմբատաբերդն ու Ցախաց Քար վանական համալիրը։ Քայլարշավի երկարությունը կազմում է 10 կմ։ Բերդից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռների՝ Գայլեձոր գագաթը, ինչպես նաև Եղեգիս և Արտաբույնք գյուղերը։ Վայրը համապատասխան է աշնանային, գարանանային և ձմեռային արշավներ իրականացնելու համար։
Սմբատաբերդը հերթական անառիկ ամրոցներից է եղել, որի աշխարհագրական դիրքը գործել է միայն հօգուտ ամրոցի բնակիչների: Այն գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածում, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա:
Սմբատաբերդը, հիմնված լինելով վաղ միջնադարում, 7-15-րդ դարերի ընթացքում անցել է դինաստիայից դինաստիա: Ի սկզբանե այն պատկանել է Սյունյաց իշխաններին, հետո Բագրատունիներին, որոնց հետևել են Օրբելյան իշխանները: Վերջիններս օգտագործել են Սմբատաբերդը՝ որպես իրենց տոհմական սեփականություն: Սակայն ամրոցի երկար կյանքը հասավ իր ավարտին պարսից Աբաս շահի արշավանքների ժամանակ:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ամրոցն իր անվանումը ստացել է միայն 19-րդ դարում, երբ մերձակա գյուղերի բնակիչները գտել են Օրբելյանների տոհմական գերեզմանաքար՝ Սմբատ իշխանի անունով:
Ինչպես նշվեց, ամրոցը եղել է բավականին բարձրադիր, ինչը թույլ է տվել անառիկ միջնաբերդերի դիտակետերից միշտ հետևել մոտեցող վտանգին:
Ցավոք, Սմբատաբերդից մեզ են հասել վատ պահպանված պատերը, սենյակները և դրանք միմյանց միացնող միջանցքների ուրվագծերը: