ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՄՐՈՑ

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում է գտնվում մ․թ․ա 1-ին դարում կառուցված Տիգրանակերտի ամրոցը։ Գտնվում է Խաչենագետ գետի ափին ՝ Նոր Մարագա գյուղի մոտ:

Կառուցվել է հայոց արքա Տիգրան Մեծի կողմից։ Աշխարհակալ արքան իր հզոր կայսրության մեջ կառուցել է իր անունը կրող չորս քաղաքներ։իգրանակերտում շատ հզոր աղբյուրներ կան, որոնք բխում են Վանքասարի հենց ստորոտից և տարբեր ժամանակներ դեպի իրենց են ձգել տարբեր մարդկանց: Ըստ երևույթին, Տիգրանի որոշումն էլ՝ Տիգրանակերտը տեղադրել հենց կոնկրետ այդտեղ, պայմանավորված է եղել այդքան ջրի քաղցր աղբյուրների առկայությամբ:

 Արցախի Տիգրանակերտի մասին առաջին անգամ տեղեկանում ենք պատմիչներ Սեբեոսի և Մովսես Կաղանկատվեցիի հիաշատակություններից (7-րդ դար)։

Մինչ օրս հայտնաբերված նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր և ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:

Տիգրանակերտ

ԱՄՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ամրոցը տեղադրված է լեռան վերին հատվածում և երեք կողմից պարսպապատ է, իսկ հարավային կողմում ձորն է: Վերգետնյա պահպանված կառույցներից են պարիսպները, որոնք լավ երևում են հատկապես ամրոցի հյուսիս-արևմտյան և արևելյան կողմում: Առավել մատչելի կողմը արևելյանն է, որտեղ պարիսպի պահպանված հատվածը Արցախյան պատերազմի ժամանակ համար օգտագործվել էր որպես մարտական դիրքի պատնեշ: Պարսպապատի արտաքին և ներքին երեսները շարված են միջին և խոշոր չափերի կոպտատաշ քարով: Պարսպի «միջուկը» լցված էր մանր ու միջին մեծության քարերի և հողի լիցքով:

Տիգրանակերտի պեղումները

Տիգրանակերտի շրջանում պեղումներ սկսվում են կատարվել 2006 թվականից։ Այն Տիգրան արքայի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը: Պեղումներ են կատարվել նաև  վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը։  Տիգրանակերտի շինարարության մեջ հիմնականում օգտագործվել է սպիտակ կրաքարը։

ՏԻԳՐՆԱԿԵՐՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Տիգրանակերտի հանրահռչակման գործում էական էր այն, որ հուշարձանի տարածքում 18-րդ դարի կեսերին կառուցված ամրոցում 2010 թ. բացվեց Տիգրանակերտի հնագիտական թանգարանը: Թանգարանն իր մեջ ամփոփում է Տիգրանակերտի վերջին տարիների պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ: Հիմնականում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից և ապակուց առարկաներ:

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է  Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։  2020 թ․ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմաններով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]