Տավուշի մարզում գտնվող այս լիճը հոսող լիճ է, որտեղ թափվում են լեռնային գետեր: Այն գտնվում է 1334 մ բարձրության վրա: Առավելագույն խորությունը կազմում է 10մ:
Լիճն ունի թեթև կանաչ երանգ, որը կապված է այնտեղ թափվող լեռնային գետերի հետ: Պարզ լիճը շրջապատված է անտառով, ինչը նպաստում է ռեկրեացիոն գործոնին: Լճի առանձնահատկություններից է նաև հաճախակի սողանքային երևույթների առկայությունը: