HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ՎԻՇԱՊԱԼԻՃ

Արշավ դեպի Վիշապալիճ

Գեղամա լեռներն իրենց հովանու տակ են թաքցնում Հայաստանի գեղեցիկ լճերից մեկը՝ Վիշապալիճը կամ Վանքի լիճը: Այն գտնվում է ծովի մակերևույթից 2620 մ բարձրության վրա, Գեղարդ գյուղից արևելք:
Դեպի լիճ տանող ճանապարհը բավականին հեշտ անցանելի է: Վիշապալճի այցելուին դիմավորում են գեղեցիկ դաշտերն ու լեռնային ցնցող տեսարանները: Լճից շատ գեղեցիկ երևում է Աժդահակը՝ Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը։ Վիշապալճի մերձակայքում կարելի է տեսնել վիշապաքարեր, որոնց վրա արագիլներ են քանդակված: Այս քարերն ունեն դարերի պատմություն: Դրանք մեզ են հասել ք.ա. 2-3 հազարամյակներից: 

Վերջիններս համարվել են բերիության և առատության խորհրդանիշը և պատկանել են ջրի պաշտամունքին։ Այդ իսկ պատճառով էլ գտնվել են բացառապես գետերի, լճերի, աղբյուրների մոտակայքում և ունեցել են ձկան տեսք։ Վրան հիմնականում քանդակված են ցլի, օձի, արագիլի, խոյի և այլ կենդանիների ու թռչյունների պատկերներ։ Ժողովրդական ասույթներում վիշապաքարերը մարմնավորել են ջրի պաշտամունքի աստվածությունների կուռքեր և որոնք կարողացել են վերափոխվել մարդու։ Առաջին անգամ հենց Գեղամա լեռներում և Սևանա լճից ոչ հեռու գտնվող լեռնային արոտավայրերում են 1909 թվականին հայտնաբերել վիշապաքարեր։ Ասում են, որ այդ վայրերը օժտված են եղել յուրահատուկ գերբնական ուժով։ 

Լուսանկարներ

Vishapakar
Վիշապաքարերն ու Վիշապալիճը
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Սրբուհի Այվազյանի

Վիշապալճի երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com