HY
+374 44 880058
HY
+374 44 880058

Վերելք Աժդահակ լեռ

Ամռանը 3597 մ բարձրության հասնող Աժդահակ լեռ կարելի է հասնել ամենագնաց մեքենայով, իսկ ձմեռային եղանակին անհրաժեշտ կլինի քայլել ոտքով Ազատ գետի ձախակողմյան հատվածով: Այս հրաբխային կոնը համարվում է Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։

Աժդահակի լանջերին կարելի է տեսնել բազմաթիվ ժայռապատկերներ, որոնք մեզ են հասել V-IV հազարամյակներից մ.թ.ա. : Դրանց վրա պատկերված են տարբեր կենդանիներ՝ ձկներ, վիշավ-հրեշներ և այլն:
Դեպի Աժդահակ վերելքն ու վայրէջոքը կազմում են 6-8 ժամ միջին մարզվածության զբոսաշրջիկի համար: Ճանապարհն անցնում է գեղեցկագույն արահետներով, որոնք տեսարան են բացում դեպի անհավատալի լանդշաֆտ: Հասնելով խառնարան, հնարավոր է լինում տեսնել սառցե լճի գեղեցկությունը:

Ամենագեղեցիկ դիտակետը տեսնելու Աժդահակը իր ամբողջ գեղեցկությամբ դա Կարմիրկատարի գագաթն է, որը նույնպես ունի կարմիր գույն։ Ե՜վ Կարմիրկատարը, և՜ Աժդահակը ունեն խառնարանային լճեր։ Աժդահակի խառնարանային լիճը 1 րոպեյում մի քանի անգամ փոխում է իր գույները։ Լավ եղանակի դեպքում գագաթից երևում է Սևանա լիճը, Ակնա լիճը, Վանքի լիճը և մեկ ուղղությամբ ՀատիսըԱրան և Արագածը։

Լուսանկարներ

peshkom-po-goram-armenii
Гора Аждаак
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

Աժդահակ լեռան երթուղին

Powered by Wikiloc

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]