Արշավ «Արփի լիճ» ազգային պարկում

Տեկտոնահրաբխային ծագում ունեցող այս լիճը գտնվում է Շիրակի մարզում: Արփի լիճը, որը ՀՀ-ում մեծությամբ երկրորդն է, գտնվում է 2023 մ բարձրության վրա: Արփիից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Լճի միջին խորությունը կազմում է 1.6 մ:
1951 թ-ին լիճն արհեստականորեն մեծացրել են՝ դարձնելով այն ջրամբար, որի ծավալը հասնում է 100մ ³:

Լճի շրջակայքն ունի հարուստ կենդանական աշխարհի բազմազանություն: Մերձակա տարածքներում բնակվում են թռչնատեսակներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Արփի լճի հիմնական բնակիչն է հայկական որորը։ Նույնիսկ լճում այս թռչունները իրենց կղզին ունեն, որտեղ նստած հետևում են ազգային պարկի հյուրերի անցուդարձին՝ կղզուց թռչելով ափ, ափից՝ կղզի։ Բնակվում են բարձրադիր լեռնային լճերի շրջակայքում։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է՝ Սևանա, Արփի լճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում։  Գտնվում են Արփի լիճ ազգային պարկի պահպանության տակ։

Ազգային պարկը շատ գեղեցիկ վայր է արշավների սիրահարների համար։ Այստեղ ամռանը զով է անգամ ամենաշոգ ամիսներին, շատ են տեղումները։ Այդ իսկ պատճառով Արփի լճի երթուղին հիանալի տարբերակ է քաղաքից կտրվելու և ամռան տապից խուսափելու համար։ Լճի արևելյան մասում է գտնվում Արփի լեռը, որն ունի 2200 մ բարձրություն։ Երթուղին շրջանային է, սկսվում է ազգային պարկի գլխավոր մուտքի կողմից՝ լճի մոտից։ Արփի լիճը ամբողջ երկայնքով շրջապատված է կանաչ եղևնիներով։ Արշավի առաջին մասը անցնում է անտառի միջով, այնուհետև ռելիեֆը փոխվում է մարգագետնայինի մինչև լեռան գագաթ։ Գագաթից երևում է Արփին իր ամբողջ գեղեցկությամբ, Ջավախքի ու Եղնախաղի լեռները։ Լեռան վերելքին հաջորդում է թեթև քայլարշավը լճի երկայնքով ճերմակ որորների ուղղորդությամբ, որոնք տագնապած սավառնում են Արփի լճի վրայով։

Այս երթուղին համարվում է ArmLand ակումբի հեղինակային երթուղիներից մեկը։ Առաջին անգամ ակումբը իրականացրել է արշավ Արփի լճի ավազանում 2015 թ-ին։

Լուսանկարներ

arpi
Հայկական որորների կղզին
Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի, Արտյոմ Մարտիրոսյանի

Արփի լեռան երթուղին

Powered by Wikiloc

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]