Քարի լիճը տեղակայված է Արագածի լանջին՝ 3200 մ բարձրության վրա: Հենց այս լճից է սկիզբ առնում Արքաշեն գետը:
Քարի լիճը կազմավորվել է Արագածի սառույցներից, այն սառցաբեկորային լիճ է: Շրջապատած լինելով սառույցով՝ լճի ջերմաստիճանը ողջ տարի բավականին ցածր է: Քարի լճից ոչ հեռու է գտնվում առաջնային տիեզերական ճառագայթների գիտահետազոտման կայանը: Կայանի ջրի մատակարարումը կատարվում է հենց Քարի լճից, որի հարավային ափը բետոնե պատնեշով ծածկվել է՝ հոսքը կանգնեցնելու նպատակով: Պատնեշի հետևանքով լճի մակարդակը բարձրացել է: Քարի լճում ապրում է իշխան ձկնատեսակը, որի քանակը պարբերաբար շատանում է արհեստական ձկնաբուշությամբ:
Արագածի հարավային գագաթի երթուղին սկսվում է հենց Քարի լճից՝ 3200 մ բարձրությունից։ Քարի լճի մոտակայքում կա վիշապաքար։