Հայաստանի բնությունը

Հայաստանի բնությունը չափազանց զանազան է։ Այստեղ կարելի է հանդիպել հազվագյուտ և բացառիկ բույսեր, որոնց տեսակների թիվը հասնում է 320-ի։ Կենդանիների մեջ կան այնպիսի էնդեմիկ տեսակներ, ինչպիսիք են հայկական մուֆլոնը, բեզուարյան այծը, գորշ արջերը և այլն։ Առանձին պետք է նշել թռչունների կենսաբազմազան աշխարհի մասին։ Արդեն շատ տարիներ Հայաստանի Հանրապետություն են հատուկ այցելում թռչնագետներ, որոնք ցանկանում են ուղղակի տեսնել այն թռչունների տեսակները, որոնց մասին լսել կամ կարդացել են, բայց երբևիցե չեն տեսել։

Երկիրը գտնվում է հայկական լեռնաշխարհում: Դրա աշխարհագրական դիրքը Եվրոպայի և Ասիայի միջև է։ Հայաստանի տարածքում կան մի քանի կլիմայական գոտիներ, որտեղ արևադարձայինը բացակայում է: Հայաստանի տարածաշրջանում կլիման կտրուկ մայրցամաքային է, որի արդյունքում ամռանը ջերմաստիճանը հասնում է + 40 աստիճանի Ցելսիուսի սանդղակով, իսկ ձմռանը իջնում է մինչև -20 և -25 աստիճանի։

Հայաստանը լեռնային երկիր է։ Այստեղ գերակշռում են լեռնային զանգվածները, իսկ ամենանշանակալի հարթավայրը Արարատյան դաշտավայրն է։ Դարեր շարունակ այստեղ աճեցնում են ամենահամեղ մրգերն ու բանջարեղենը, որոնք ստանում են իրենց անմահական համը հողի հրաբխային հիմքի շնորհիվ։ Հայաստանի բնակիչները չունեն արևի լույսի պակաս, քանի որ այստեղ գրեթե ամբողջ տարի արևոտ է։

 

 

Երկիրը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, և փոքր երկրաշարժեր պարբերաբար տեղի են ունենում մի քանի տարին մեկ։

Խոսելով Հայաստանի մասին հարկավոր է նշել, որ այն աղբյուրի, մաքուր ջրի երկիր է։

Այստեղ չկան մեծ գետեր, սակայն կա մաքուր ջրի մեծ ծավալ, որն առաջացել է լեռնային գետերի և ստորգետնյա բնական ջրամբարների արդյունքում: