ՊԱՐԶ ԼԻՃ

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան Ազգային Պարկում, Դիլիջան քաղաքից մոտ 15կմ դեպի հյուսիս-արևելք, 1330մ բարձրության վրա։ Անտառներում թաքնված այս գեղեցկուհին իրենից ներկայացնում է հոսք ունեցող լիճ և սնվում է աղբյուրներով։
Պարզ լիճն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը կազմում է մոտ 3 մ, իսկ առավելագույնը՝ 10 մ։ Լճի մակերեսն զբաղեցնում է 0.,027 կմ² տարածք, ծավալը՝ 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Լճի տարածքում հաճախ են հանդիպում սողանքային երևույթները։

Պարզ լիճ տանող ճանապարհն անցնում է Դիլիջանի Ազգային Պարկի անկրկնելի ու սաղարթախիտ անտառներով։ Դեպի լիճ բարձրանալիս՝ աջ կողմում է տեղակայված կովկասյան եղջերուների միակ բուծարանը ՀՀ-ում։ Այստեղ տարվա կտրվածքով բուծվում, խնամվում և ազատ են արձակվում տասնյակ երիտասարդ եղջերուներ։ 

Պարզ լճից են  սկսվում մի քանի գեղեցիկ արշավային արահետներ, որոնցից ամենահայտնին և պահանջվածը Պարզ լճից դեպի Գոշի լիճ տանող արահետն է։ Արահետն ամբողջությամբ անցնում է Դիլիջան Ազգային Պարկի անտառներով։ Արշավի երկարությունը կազմում է 10կմ։

 

Պարզ լիճ- Գոշի լիճ- Խաչարձան երթուղի

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ