HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Երևանից ընդհամենը 37 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի գեղատեսիլ վանքերից մեկը՝ Սաղմոսավանքը։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ ափին։ Գեղատեսիլ բարձրունքին տեղակայված վանքը կառուցվել է 13-րդ դարում Վաչուտյան իշխանական տան կողմից։ Եկեղեցուց ներս մտնելով միանգամից պարզ է դառնում, թե ինչու Սաղմոսավանք։ Սաղմսը հոգևոր երգ է։ Եկեղեցու ակուստիկան այնքան տպավորիչ է, որ այստեղ հնչած սաղմոսների պատճառով այդպես են կոչել։

Ավանդություն

Ավանդության համաձայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով այս վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի է կառուցում:  Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել:

Սաղմոսավանքը գրավոր աղբյուրներում սկսվում է հիշատակվել 12-րդ դարի 2-րդ կեսից։ 1215 թվականին Վաչե Վաչուտյանն իր կնոջ՝ Մամախաթունի հետ միասին կառուցում են Սաղմոսավանքի գլխավոր` Սուրբ Սիոն եկեղեցին։ Եկեղեցին իրենից ներկայացնում է արտաքինից ուղղանկյուն, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր կառույց։ 13-րդ դարի առաջին քառորդին եկեղեցուն կից կառուցվում է գավիթը։ Հատկապես ուշագրավ է երդիկի վրա վեր խոյացող վեցասյուն ռոտոնդան։ Սուրբ Սիոն եկեղեցուց հարավ գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կառուցվել է 1235 թվականին Քուրդ Վաչուտյանի կողմից։ Ուղղանկյուն հատակագծով կառույց է, պատի վրա պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, հրեշտակը և իշխանական զինանշանը՝ գառանը ճանկած արծիվը: 1255 թվականին Քուրդ Վաչուտյան իշխանը կառուցել է գրատուն-եկեղեցին: 13-րդ դարում այս գրատանը 120 ձեռագիր մատյան է պահվել:

Լուսանկարներ

Saghmosavank
Սաղմոսավանք

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]